ԱՄՆ Դաշնային պահուստային հիմնադրամը (ԴՀՊ) հայտարարել է տնտեսական աճի խթանման նոր հսկայական ծրագրի մասին, որի շրջանակում ԴՊՀ-ն ամեն ամիս պետք է գնի 40 մլրդ դոլարի հիպոթեկային պարտատոմսեր:
Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Եթե դա հաջողվի, ապա երկրում կբարձրանա տնտեսական ակտիվությունը:
Տնտեսությունը կարևոր հարց կլինի կայանալիք նախագահական ընտրություններում:
ԴՊՀ ղեկավար Բեն Բեռնանկեն նվազեցրել է ամերիկյան տնտեսության աճի կանխատեսումը տարեկան մինչև 2 տոկոս:
Այս տարվա հունիսին ԴՊՀ-ն կանխատեսել էր տարեկան 2,4 տոկոս տնտեսական աճ:
2013թ. ԴՀՊ-ի կանխատեսմամբ աճի տեմպերը մի փոքր կաճեն՝ մինչև 3%:
Ամերիկյան ֆոնդային շուկաները հայտարարությանը արձագանքել էին ոչ մեծ աճով. Dow Jones ինդեքսն աճել է միջինը 0,7%-ով:







































