Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական հյուրանոցներն այլևս չեն կարող ունենալ սեփական լողափեր՝ ընդհանուր օգտագործման տարածքներում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը, ով ստորագրել է համապատասխան փաստաթուղթը:
Նոր կանոնների համաձայն՝ այժմ հյուրանոցներին խստապես արգելվել է լողափի մուտքի մոտ տեղակայել սեփական անվտանգության ծառայության աշխատակիցներին: Փաստաթուղթը թույլ է տալիս լողափերը բացել բոլոր ցանկացողների համար: Ոչ մի հյուրանոց չի կարող յուրացնել ընդհանուր գործածման գոտին: Մի հյուրանոցում հանգստացող զբոսաշրջիկները կարող են այցելել հարևան հյուրանոցների մոտ գտնվող լողափեր:








































