Apple ընկերությունը ներկայացրել է IPod touch և IPod nano նավագարկիչների թարմացված տարբերակները: Ընկերության ղեկավար Թիկ Կուկի և մարկետինգային բաժնի ղեկավար Ֆիլ Շիլլերի գլխավորությամբ միջացառումն անցկացվել է Սան Ֆրանցիսկոյում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
IPod touch երաժշտական նավագարկիչների նոր շարքում ներդրվել է 4 դյույմ անկյունագծով Retina դիսփլեյ, 1080р HD բարձր որակի տեսագրություններ կատարելու հնարավորությամբ 5 մեգապիքսելանոց iSight տեսախցիկ, A5 համակարգչային պրոցեսոր, Siri ձայնային օգնական: Այն կաշխատի iOS 6 օպերացիոն համակարգով: iPod touch-ի մարտկոցը նախատեսված է 40 ժամ անընդմեջ երաժշտություն լսելու և 8 ժամ տեսանյութեր դիտելու համար: Նոր նվագարկիչն ունի 5 գունային լուծումներ:
IPod nano-ի հաստությունը կազմում է 5 մմ: Այն ունի 2,5-դյույմանոց դիսփլեյ և տվյալների անլար փոխանցման Bluetooth համակարգ: Մարտկոցը նախատեսված է 30 ժամ անընդմեջ երևաժշտություն լսելու համար: Նոր iPod nano-ն հասնելի կլինի 7 գույներով:
ԱՄՆ-ում iPod touch-ի 32 գբ հիշողությամբ մոդելն արժե 299 դոլար, իսկ 64 գբ հիշողությամբ մոդելը 399 դոլար: Նախնական պատվերներն ընդունվում են սեպտեմբերի 14-ից: iPod nano-ի վաճառքը կսկսվի հոկտեմբերին: 16 գբ հիշողությամբ մոդելը հասանելի կլինի 149 դոլարով:
Նշենք, որ ընկերության բաժնետոմսերը նորույթների շնորհիվ բարձրացել են:






































