Ամերիկյան մարզական ESPN հեռուստաալիքը սխալ է թույլ տվել, երբ Վրաստանի անվան կողքին ցույց է տվել ամերիկյան դրոշը: Սեպտեմբերի 11-ին այս հեռուստաալիքը հեռարձակել է 2014թ- ի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական Վրաստան-Իսպանիա հանդիպումը:
Ինչպես երևում է պատկերներից, որոնք տարածվում են սոցցանցերում, Վրատանի անվան դիմաց համապատասխան դրոշի փոխարեն պատկերված է եղել ԱՄՆ-ի դրոշը:
Ինչպես ենթադրում են բլոգերները` դրոշները տեղադրում է ավտոմատ համակարգը, որը շփոթել է Վրաստանը Ջորջիա նահանգի հետ, քանի որ անգլերենում Վրաստանի և Ջորջիայի անունները նույն կերպ են գրվում` Georgia:







































