Բենղազիում ամերիկյան հյուպատոսության վրա իսլամիստների իրականացրած հարձակման հետևանքով զոհվել է ԱՄՆ-ի 1 քաղաքացի, ևս 1-ը ստացել է վնասվածքներ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը` հղում անելով Լիբիայի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներին:
Դիվանագիտական առաքելության մնացած աշխատակիցները տարհանվել են, նրանց ոչինչ չի սպառնում: Հանդիսանո՞ւմ է զոհված ամերիկացին դիվանագետ, թե՞ ոչ՝ հայտնի չէ: Արաբական ԶՄԼ-ները հայտնում են, որ նա եղել է հյուպատոսության աշխատակից:
Բենղազիում ամերիկյան հյուպատոսության վրա հարձակումն իրականացվել է երեկ երեկոյան: Զինված ցուցարարները, որոնք բողոքում էին ամերիկյան հեռուստեսությամբ Մուհամեդ մարգարեին վիրավորող ֆիլմի ցուցադրման դեմ, գործի են դրել նռնականետերը: Անվտանգությունն ապահովող լիբիացի զինվորականնների և ցուցարարների միջև զինված բախում է տեղի ունեցել: Հյուպատոսության շենքում հրդեհ է բռնկվել:
Դրանից ժամեր առաջ էլ կրկին նույն ֆիլմի դեմ իրենց կատաղի բողոքն են արտահայտել Կահիրեում: Ցուցարարները բարձրացել են Եգիպտոսի մայրաքաղաքում ԱՄՆ-ի դեսպանատան վրա, պատռել դրոշը: Առանց ուժի գործադրման, Եգիպտոսի ոստիկանությանը հաջողվել է ցրել ցուցարարներին:
Ամերիկյան հեռուստատեսությամբ Մուհամեդ մարգարեին վիրավորող ֆիլմի ցուցադրումը նվիրված է եղել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության տարելիցին:









































