Ամերիկյան որոշ ընկերություններ և ռեստորաններ պարտավորվել են նվազեցնել աղի պարունակությունը սննդի մեջ: Սակայն այդ գործողություններն արժանացել են առողջապահության ոլորտի փորձագետների քննադատությանը: Նրանք համարում են, որ այդ քայլն անիմաստ է, քանի որ ռեստորաններում օգտագործված աղը կազմում է առօրյայի օգտագործածի ընդամնեը 10 %-ը:
Չնայած անհերքելի ապացույցներ կան, որ աղի չարաշահումը հանգեցնում է հիպերտոնիայի առաջացմանը, որն էլ ավելացնում է ինֆարկտի և ինսուլտի հավանականությունը:
Թերևս ռեստորանների առաջարակած ճաշատեսակների մեջ կան ավելի վտանգավոր բաղադրիչներ, քան աղն է: Օրինակ` մոդիֆիկացիների ենթարկված մթերքները, էժանագին բուսական յուղերը, սննադային գունավորիչները և այլն:









































