Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում վերընտրվել է գործող քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը՝ հավաքելով 3128 ձայն: Իսկ նախկին քաղաքապետ, գեներալ Մանվել Գրիգորյանի եղբայր Աշոտ Գրիգորյանի օգտին քվեարկել է 1379 մարդ:
Էջմիածնում վերընտրվել է գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը՝ հավաքելով 12 468 ձայն, իսկ նրա մրցակիցը՝ անկուսակցական Արմինե Հովհաննիսյանը, ստացել է 1 057 քվե:








































