Սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով, Արարատի մարզի Մասիս քաղաքի ղեկավարի ընտրություններում հաղթել է ՀՀԿ-ական Սաշա Հակոբյանը՝ ստանալով 5,248 քվե: Նրա մրցակից Կարապետ Օհանյանը (ԲՀԿ) ստացել է 4,698 ձայն:
Մասիսում ընտրողների ընդհանուր թիվը 15,646 է: Քվեատուփում եղել է 10,354 ծրար, անվավեր է ճանաչվել 408 քվեաթերթիկ:
Այս թվերը ենթակա են որոշակի փոփոխության: Վերջնական արդյունքները կհրապարակվեն կեսօրին:









































