Աֆղանստանի Պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 5-ին զեկուցել է զինված ուժերի շարքերից հարյուրավոր զինվորականների հեռացնելու մասին, որոնք կասկածվում էին իշխանությունների նկատմամբ անհավատարմության մեջ: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Զինվորների ծագման, սոցիալական կարգավիճակի և քաղաքական կողմնորոշման ստուգումը սկսվել է անցած ամառվանից: Դրա համար պատճառ է հանդիսացել աֆղանստանցի նորակոչիկների հարձակումները ամերիկացի մարզիչների վրա: Միայն ընթացիկ տարում նման կերպ սպանվել է 45 օտարերկրյա զինծառայող:
Արտերկրյա ստորաբաժանումների ներկայացուցիչները դեռ ոչ մի կերպ չեն մեկնաբանում Աֆղանստանի Պաշտպանության նախարարության հայտարարությունը:







































