ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, անդրադառնալով ԺԿ առաջնորդ Տիգրան Կարապետյանի այն հայտարարությանը, թե ՀՀՇ-ն անարդար ուժ է, ասաց, թե ինքն այսօր այնքան բարի է, որ չի ուզում որևէ մեկի մասին բացասական բան ասել:
«Պատասխանատու մարդ եմ և ՀՀՇ-ի ամբողջ հարստությունը նվիրում եմ Տիգրան Կարապետիչին, դրանից իր ունեցածը չի ավելանալու, հակառակը` կարող է սկսեն իրեն լուրջ և իրականում հետապնդել»,- ասաց Մանուկյանը և հավելեց, որ ինքը գնահատում է բոլոր այն մարդկանց, ովքեր գնացել են բոլորի միտինգներին։ «Եթե մարդիկ փողոցում պայքարի մեջ են տեսնում իրենց երկրի կառուցումն ու իրենց իրավունքի պահպանումը, ապա այդ բոլոր մարդկանց ես ողջունում եմ. դա կարող է լինել և Տիգրան Կարապետյանի հավաքած ժողովուրդը, շուկաներից դուրս քշվածները, վարորդները»:
Մանուկյանի գնահատմամբ, քաղաքացիական դրսևորումները միշտ ճիշտ են, և բոլոր նրանց, ովքեր նպաստում են դրան, ինքը ողջունում է և խնդիր չունի որևէ մեկի այգին քար գցելու:
Լուսանկարը` PanArmenianPhoto-ի








































