Լաս Վեգասի հյուրանոցներից մեկում անծանոթուհու հետ մերկ լուսանկարների տարածումից հետո 2 շաբաթ արքայազն Հարին հանրությանը չէր երևացել: Սկանդալային դեպքից հետո 28-ամյա արքայազնը մասնակցել է առաջին հանրային միջոցառմանը` Լոնդոնում անցկացված WellChild բարեգործական կազմակերպության մրցանակաբաշխությանը, որը պարգևատրում է ուժեղ կամք դրսևորած բրիտանացի հիվանդ երեխաներին: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Արքայազնը անձամբ շփվել է հիվանդ փոքրիկների հետ: Միակ մարդը, որը պատրաստվում էր միջոցառման ընթացքում հիշատակել Հարիի հետ պատահած վերջին դեպքը, փոքրիկ Ալեքսն էր: Նա նախապես որոշել էր և ITV News-ի եթերում միջոցառումից առաջ հայտնել, որ արքայազնին տեսնելուն պես ասելու է, որ ինքը ուրախ է նրան վերջապես հագնված տեսնելու համար: Իմանալով այդ մասին` Հարին նրան հանդիպման ժամանակ կատակով խրատել է` ասելով, որ տեղյակ է նրա մտադրության մասին, և որ նա նայում է իր մայրիկին՝ որոշածը բարձրաձայնելու մեծ ցանկությամբ: Փոքրիկը չի հասցրել ի կատար ածել որոշումը: «Արի դրա մասին հիմա այստեղ չխոսենք»,- ասել է Հարին: 6 տարեկան Ալեքսը 3 տարեկանից տառապում է լեյկեմիայով:
Արքայազնը գրկել է փոքրիկներին, խաղացել նրանց հետ, ուրախացրել նրանց:



















































