Սանկտ Պետերբուրգում մարդու առևանգման, ազատությունից ապօրինի զրկելու, շորթման, կողոպուտի մեղադրանքով ձերբակալվել են ադրբեջանցի եղբայրներ, տեղեկացնում է Regnum-ը:
21-ամյա Ռաֆիկ և 37-ամյա Էլչին Հեյդարով եղբայրները անցած տարվա հուլիսի 8-ին առևանգել են Ադրբեջանի մեկ այլ քաղաքացու, ինչից հետո նրանից պահանջել են 50 հազար դոլար ազատելու դիմաց:
Հենց նույն օրը պատանդի հարազատներից ստանալով նշված գումարը` եղբայրները բաց են թողել նրան:
Իրավապահները ձերբակալել են նաև երրորդ եղբորը` Հեյդարով Յալչինին, ով ավելի վաղ 2007-ին բջջային հեռախոսների խանութից հեռախոս է գողացել, իսկ վաճառողին առևանգել ու գլխագին ստացել: