Սիրիայի կառավարությունը կոշտ քննադատության է ենթարկել Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսիին այն բանից հետո, երբ նա աջակցություն է հայտնել սիրիական ապստամբներին: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Սիրիայի տեղեկատվության նախարար Օմար Զոհբին հայտարարել է, որ Մուրսին Քաթարին, Սաուդյան Արաբիային և Թուրքիային հավասար պատասխանատու է սիրիական արյան թափվելու համար, ինչպես նաև որ հենց նա է պատասխանատու Եգիպտոսում շարունակվող ճգնաժամի համար:
«Մուրսիի և Մուբարաքի միակ տարբերությունը նրանց մորուքն է»,- նշել է Զոհբին:








































