Ռուսաստանի հետ սահմանային Լոպոտի կիրճում անցած շաբաթ վրացական անվտանգության ուժերի իրականացրած օպերացիայի արդյունքում սպանված գրոհայինների շարքում է եղել չեչեն անջատողականների առաջնորդներից մեկի` Ահմեդ Զակաևի նախկին թիկնապահը: Այս մասին հաղորդում է Kommersant-ը:
44-ամյա Դուկվահա Դուշուևի անունն ընդգրկված է ինքնությունը ճանաչված 7 գրոհայինների ցուցակում: Հիշեցնենք, որ օպերացիայի արդյունքում սպանվել էր 11 ծայրահեղական: Վրաստանի իշխանությունների վարկածով` զինված խումբը Վարաստան էր ներթափանցել Դաղստանի տարածքից:
Դուկվահա Դուշուևը մասնակցել է առաջին չեչենական պատերազմին: Զակաևի արտահանձնման գործով Լոնդոնում դատական լսումների ժամանակ Դուշուևը ցուցմունք էր տվել նախկին ղեկավարի դեմ: Հեռանալով Ռուսաստանից՝ նա մի անգամ հայտարարել էր, որ ցուցմունքը տվել է ռուսական իշխանությունների ճնշման ներքո:









































