Լեհաստանը կմիանա եվրոգոտուն, երբ վերջինս լուծի իր պարտքային խնդիրները: Agence France-Presse-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին:
«Մենք կմիանանք միայն այն ժամանակ, երբ կկարողանանք մեր ժողովրդին հայտարարել, որ եվրոգոտի մտնելը անվտանգ կլինի»,- ընդգծել է նախարարը:
Սիկորսկին հավելել է, որ եվրոպացիները դժվար թե կարողանան Լեհաստանին կշտամբել, որ վերջինս հրաժարվում է մտնել միության կազմ, երբ վերջինս ապրում է խորը պարտքային Ճգնաժամ:
Լեհաստանը ԵՄ է մտել 2004թ.-ին: Երկրի պաշտոնական ներկայացուցիչները պնդում են, որ իրենց տնտեսությունն ու պետական ֆինանսները կհամապատասխանեն 2015թ. Մաաստրիխսի համաձայնագրով սահմանված չափանիշներին:
Եվրոգոտում ներկայում ընդգրկված է 17 պետություն: Վերջինը միացել է Էստոնիան` 2011 թվականին: