Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած բախումների արդյունքում մահացել է նվազագույնը տասը զինծառայող և ոստիկան, հաղորդում է Reuters գործակալությունը: Բացի դրանից՝ նաև ուժային կառույցների նվազագույնը ութ ներկայացուցիչ վիրավորվել է:
Գրոհայինները տեղական ժամանակով 22:00-ին նռնակներով և հրացաններով հարձակվել են Բեյթյուշշեբապ գավառում գտնվող զինվորական թաղամասի և ոստիկանության պահակակետերի վրա:
Կռիվները տևել են մինչև երկուշաբթի առավոտ, ինչի արդյուքնում զոհվել է 20 գրոհային:







































