Կալիֆոռնիայի ազգային այգում բռնկված ուժեղ անտառային հրդեհի պատճառով հազարավոր զբոսաշրջիկներ տարհանվել են, հաղորդում է AP-ին:
Տվյալ պահին կրակը զբաղեցնում 283 հեկտար տարածք, ծուխը տեսանելի է Լոս Անջելեսի բնակիչների համար:
Անտառային ծառայության պատասխանատուները տեղեկացնում են, որ հրդեհը բռնկվել է վրանային ճամբարից ոչ հեռու, կիրակի՝ կեսօրին: Այժմ հրդեհի դեմ պայքարում է մոտ 200 հրշեջ, աշխատանքներում ներգրավված են նաև ավիացիոն ծառայություններ:









































