Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Բողոքի ցույց` Վաշինգտոնում Հունգարիայի դասպանատան առջև

Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի Բաքու տեղափոխվելու մասին տեղեկատվությունը ստանալուց ժամեր անց ԱՄՆ-ի մայրաքաղաքի հայ համայնքի մի քանի ներկայացուցիչներ ինքնաբուխ բողոքի ակցիա կազմակերպեցին Վաշինգտոնում Հունգարիայի դեսպանատան առջև:

«Ամոթ Հունգարիային», «Հունգարիան աջակցում է կացնահարողներին», «Արյունոտ փողերը ձեզ չեն փրկի», «Հունգարիայում արդարադատությունը 2 միլիարդ դոլար արժե» և մի քանի այլ ցուցապաստառներով բողոքի ակցիայի կազմակերպիչները դեսպանատան առջև մոտ 3 ժամ անցկացրել են: Մինչ այդ դեսպանությունից բացատրություն ստանալու նպատակով էլեկտրոնային նամակների և հեռախոսով կապ հաստատելու ցուցարարների փորձերն ապարդյուն են անցել:

«Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ` բողոքի ակցիայի վերջում դեսպանատան տարածքում հայտնվել է ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների մի աշխատակից, ով պարզապես գրանցել է ցույցի կազմակերպիչների անունները` նշելով, որ պաշտպանության համար ահազանգ է ստացվել դեսպանությունից: Ցույցի ավարտին Վաշինգտոնում գործող «Արմենիան ռեփորթըր» թերթի գլխավոր խմբագիր Էմիլ Սանամյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշեց, թե Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին փոխանցելու Հունգարիայի իշխանությունների որոշումը նշանակում է, որ այդ երկրում հայտնված արտասահմանցիներն այլևս անվտանգ չեն կարող զգալ իրենց, «քանի որ Հունգարիայում մարդասպաններն ազատ են արձակվում իշխանությունների կամքով»:

Ի դեպ, ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի կողմից նույն օրը հրապարակվել է խնդրի վերաբերյալ նախագահի հայտարարությունը, որում նշվում է, որ Բարաք Օբաման խորապես մտահոգված է Ռամիլ Սաֆարովի նկատմամբ Ադրբեջանի նախագահի կայացրած ներման որոշումով: «Այս գործողությունը խոչընդոտում է տարածաշրջանային անվտանգությունն ու հաշտեցման հեռանկարները», ասված է հայտարարության մեջ: Նշվում է նաև, որ Միացյալ Նահանգները բացատրություն է պահանջել Հունգարիայից` Սաֆարովին Ադրբեջանի իշխանություններին հանձնելու որոշման վերաբերյալ:

Ավելի ուշ, Ադրբեջանի իշխանությունների որոշման վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ նաև ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի երկարամյա անդամ Բրեդ Շերմանը: Հայտարարության մեջ ասված է հետևյալը. «Ես իմ ձայնն եմ բարձրացնում մեր գործընկեր և դաշնակից Հայաստանի Հանրապետության խաղաղության և անվտանգության վերականգնման համար: Կոչ եմ անում Ադրբեջանի կառավարության արդարադատության առջև կանգնեցնել հանցագործ Սաֆարովին: Նման վարքագիծն ի ցույց է դնում այն փաստը, որ Բաքուն չի ցանկանում հրաժարվել հարևանների նկատմամբ իր սպառնալիքներից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում