Երեկ Սերժ Սարգսյանի` ՀՀ վճռաբեկ դատարանում հրավիրած խորհրդակցությունն անցել է բավական լարված: «Հրապարակ»-ը գրում է, որ սկզբում մասնակցել են միայն Արդարադատության խորհրդի անդամները, ապա Սերժ Սարգսյանը խնդրել է ԱԽ քարտուղարին դուրս գալ և հրավիրել ՀՀ քրեական վճռաբեկ դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանին:
«Թե ինչ է խոսվել փակ դռների ետետւմ, հայտնի չէ: Դատական համակարգին առնչվող միայն մի մանրամասն իմացանք, մեր աղբյուրն ասում է, որ երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ողջ օրը սպասել է, որ ՀՀ նախագահը հրաման է ստորագրելու` իրեն նշանակելու է վճռաբեկի նախագահ Արման Մկրտումյանի փոխարեն: Օրվա ավարտին նա հիասթափված է եղել»,- գրում է «Հրապարակ»-ը:







































