Հնդկաստանի հյուսիսյաին նահանգներից մեկի Գերագույն դատարանի որոշմամբ կաթոլիկ քահանա Սիմոն Դ’Կունյան և միանձնուհի Դինան, որ բանտում էին թռչուններին ոչնչացնելու մեջ մեղադրվելու համար, ազատ են արձակվել գրավի դիմաց, քանի որ նրանք իսկապես չարամտորեն չեն գործել:
Ոստիկանությունը նրանց ձերբակալել էր օգոստոսի 8-ին, երբ եկեղեցու սպասավորները կտրում էին կաթոլիկ դպրոցի մոտակայքում գտնվող ծառերը, որի արդյուքնում սատկել էր ավելի քան 250 թռչուն: Բանն այն է, որ թռչունների ծերտն աղտոտում էր ջուրը, որն օգտագործում էին դպրոցում սովորող երեխաները:
Չնայած այդ հանգամանքին` Անտառային տնտեսության դեպարտամենտը մեղադրել է քահանային և միանձնուհուն վայրի բնությանը վնաս հասցնելու մեջ: Մեղադրյալները բանտում էին անցկացրել 22 օր, ինչի արդյունքում ստիպված են եղել հիվանդանոց տեղափոխել 57-ամյա մինաձնուհուն:








































