«Ինչպես կույս» («Like a Virgin») գրքի հեղինակ Արատի Պասադը հավատում է, որ ոչ հեռավոր ագայում ծնողների մասնակցությունը երեխայի բեղմնավորման գործում կարող է հասցվել նվազագույնի: Իր աշխատանքում նա նկարագրել է վերարտադրողականության բնագավառում ձեռք բերված հաջողությունները, որոնք գրանցվել են կենդանիների վրա հաջող փորձարկումներից հետո:
Պասադը ներկայացրել է, թե ինչպես է հնարավոր բեղմնավորումն իրականացնել արհեստական սպերմայի և ձվաբջիջների միջոցով, որոնք ստեղծվել են ծնողների քրոմոսոմներից և փողային բջիջներից:
Առաջին անգամ այս փորձը կիրառվել է 2004 թ. մկան վրա և ավարտվել է հաջողությամբ:
Նրա հեղինակած գրքում խոսվում է նաև արհեստական արգանդի ստեղծման մասին, որի փորձը արվել էր Ավստրալիայում ակուլայի համար: Այս նորարարությունը բոլոր պատկերացումները կփոխի երեխա ունենալու մասին` տղամարդկանց հնարավորություն տալով ծնող դառնալ առանց կնոջ մասնակցության:
Նա նաև հույս է հայտնում, որ բժշկության այս ուղղությունը կզարագանա` հաշվի չառնելով այնպիսի պատկերացումներ, ինչպիսիք են, օրինակ, մոր և երեխայի միջև առաջացող կապը դեռևս հղիության ընթացքում կամ էլ կրոնական համոզմունքները:
Պասադը համոզված է, որ իր գրքում նկարագրվածը իրականություն կդառա, ուղղակի ժամանակ է հարկավոր:










































