Օգոստոսի 26-ին Բահամյան կղզիներում ձերբակալել են ավելի քան 150 ապօրինի ներգաղթյալների: Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Նրանց նավը փոթորկի պատճառով հայտնվել է ափում:
Ինչպես հաղորդել են տեղի Արտակարգ իրավիճակների ազգային գործակալությունից` մեկ շաբաթ առաջ Հայիթիից շարժված նավը «Իսահակ» փոթորկի հետևանքով դուրս է եկել Անդրոս կղզու ափ, որն անցնում է Բահամյան կղզիների հարավ-արևմուտքով:
Ձերբակալվել է 152 մարդ: Նավում գտնվող մարդկանց ընդհանուր թիվը դեռևս հայտնի չէ: Ներգաղթյալների խոսքերով` նավում եղել է մոտավորապես 170 մարդ:
Աղետի վայրում կատարվում են որոնողափրկարարական աշխատանքներ:







































