Կատվառյուծը փորձել է մտնել Նևադա նահանգի Ռինո քաղաքի խաղատուն, հայտնում է Associated Press-ը:
Վաղ առավոտյան կենդանին փորձել է մտնել շենք, բայց չի կարողացել գլուխ հանել պտտվող դռնից: Դրանից հետո թաքնվել է մոտակա առևտրի կենտրոնի սանդղավանդակի տակ:
Դեպքի վայր ժամանած կենդանիների պաշտպանները կատվառյուծին հանգստացնող ներարկում են արել: Նախատեսվում է կատվառյուծին տանել Նևադայի համալսարան, որպեսզի հետազոտական նպատակներով նրա վրա նշան անեն: Դրանից հետո նրան ազատ կարձակեն, փոխանցում է ВВС-ն:
Ավելի վաղ հայտնում էին, որ Կալիֆոռնիայի մի բնակչուհի քաղաքից դուրս գտնվող իր տան ավտոտնակում փոքրիկ արջ է հայտնաբերել: Անկոչ հյուրին բռնել չի հաջողվել:







































