ՊՍԺ-ի մարզական գծով տնօրեն Լեոնարդոն հայտարարել է, որ փարիզյան ակումբն ավարտել է ամառային տրանսֆերային կամպանիան:
Ֆրանսիայի փոխչեմպիոնի գլխավոր ձեռքբերումները դարձան Տիագո Սիլվայի, Էզեկիլ Լավեսիի, Զլատան Իբրահիմովիչի և Լուկաս Մոուրայի տրանսֆերները:
«Միլան»-ի նախկին պաշտպան Տիագո Սիլվային որպես ՊՍԺ-ի ֆուտբոլիստ պաշտոնապես ներկայացնելուց հետո Լեոնարդոն հայտարարել է, որ փարիզյան ակումբն այլևս հետաքրքրված չէ որևէ խաղացողի ծառայություններով: «Տիագո Սիլվային ներկայացնելը` ՊՍԺ-ի ամառային տրանսֆերային կամպանիայի վերջակետն է: Այլևս բանակցություններ չենք վարելու»,- նշել է բրազիլացին:
Միաժամանակ ֆրանսիական լրատվամիջոցները շարունակում են պնդել, որ ՊՍԺ-ն կարող է գնել ևս երկու ֆուտբոլիստների իրավունքներ: Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում են «Յուվենթուս»-ի պաշտպան Ստեֆան Լիխշտայները և «Լիլ»-ի պաշտպան Մաթյե Դեբյուշին:







































