«Սիրիայում Հայաստանի հյուպատոսությունը կշարունակի իր աշխատանքը և կմնա երկրում՝ անկախ Սիրիայի անկայուն վիճակից»,-այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Նա նշեց նաև, որ սիրիահայությանը մատուցվող ծառայություններն ավելի օպերատիվ դարձնելու նպատակով Հալեպում գլխավոր հյուպատոսությունը ժամանակավորապես տեղափոխվել է այլ վայր՝ Հալեպի հայաբնակ տարածքներին ավելի մոտ:
Հիշեցնենք, որ ինչպես այսօր «Թրենդ» լրատվական գործակալությանը հայտնել են Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունից, Ադրբեջանի դեսպանը և դեսպանության աշխատակիցները լքել են երկիրըʽ Սիրիայում ստեղծված իրավիճակի պատճառով, սակայն հույս են հայտնել, որ շուտով Սիրիայում իրավիճակը կշտկվի և Ադրբեջանը կշարունակի իր դիվանագիտական առաքելությունը Սիրիայում:









































