Գաֆեսճյան արվեստի կենտրոնում Ֆորշի և Սոնա Ազարյանի կատարմամբ Կոմիտասի արդեն հայտնի երգերը կհնչեն ջազային կատարմամբ, որին կմասնակցի նաև Ռե Մինոր համույթը. «Սա մի նոր նախագիծ է, որը մեկնարկելու է առաջին անգամ հենց Գաֆեսճյան արվեստի կենտրոնում, իսկ Կոմիտասի երգերը ներկայացնելու միտքը հենց երաժիշտներին էր»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գագեսճյան արվեստի կենտրոնի հանրային կապերի և մարկետինգի պատասխանատու Լիլիթ Սոխակյանը:
Իսկ թե ինչու է անցկացվելու հենց Գաֆեսճյանում, Լիլիթն ասաց, որ իրենց կենտրոնը դեռևս 2010 թվականից զարկ է տալիս դասական համերգի, դասական երաժշտության տարածմանը և հնարավորություն է տալիս ցանկացողներին ամեն չորեքշաբթի լսել դասական երաժշտություն:
Այդ իսկ պատճառով էլ այս համերգը տեղի կունենա չորեքշաբթի օրը՝ օգոստոսի 8-ին, ժամը 20.00-ին, հատուկ միջոցառումների սրահում:









































