Saturday, 04 07 2026
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել

Ամենամեծ մարսագնաց Curiosity-ն կարող է ճանապարհ հարթել մարդկանց համար

Ամենամեծ մարսագնացը՝ Curiosity-ն (Հետաքրքրություն), երկուշաբթի առավոտյան հաջող վայրէջք է կատարել Մարս մոլորակի վրա: Ութ ամիս տևած ճանապարհորդությունն ավարտվել է, այժմ մեկ ամսվա ընթացքում այն նախապատրաստվելու է իր հետազոտական առաքելությանը:

Curiosity-ն երբևէ ստեղծվածներից ամենաբարդ տիեզերագնացն է և այժմ գտնվում է Կարմիր մոլորակի մակերեսին: Այն փորձելու է գտնել այնպիսի հարցերի պատասխաններ, որոնք մշտապես հետաքրքրել են մարդկությանը. Արդյո՞ք երբևէ կյանք եղել է Մարսի վրա և հնարավո՞ր է արդյոք ապագայում ապրել այս մոլորակի վրա:

Այս տիեզերանավի վայրէջքն ապշեցուցիչ հաջողություն է, որին հասնել հնարավոր է եղել ողջ աշխարհի գիտնականների և ինժեներական մտքի շնորհիվ: «Չի եղել ավելի դժվար կամ տեխնիկապես ավելի բարդ կառույց: Սա, թերևս, ամենառիսկայինն էր մոլորակների` մեքենայացված ապարատների միջոցով հետազոտելու պատմության ընթացքում»,- հայտարարել է NASA-ի ղեկավար Չարլզ Բոլդենը` մամլո ասուլիսի ժամանակ:

Mars Science Laboratory նախագծի ընդհանուր արժեքը կազմել է 2.5 մլդ դոլար, ծրագրի իրականացումը սկսվել էր 2004 թ.: Դրա գլխավոր օղակը Curiosity-ն է, որն այս տեսակի մարսագնացների երրորդ սերունդն է:

Իր չափսերով այս տիեզերանավը համապատասխանում է միջին չափսերի ավտոմեքենային, կշռում է 899 կգ, նրանում տեղակայված են 75 կգ քաշով 10 գիտական սարքավորում, որոնք թույլ են տալու մարսագնացին իրականացնել երկրաբանական և երկրաքիմիական հետազոտություններ, ուսումնասիրել մթնոլորտը և կլիման, փնտրել ջուրը և դրա հետքերը, օրգանական միացությունները և որոշել` եղել է երբևէ Մարսի վրա կյանք և պիտանի է արդյոք Մարսի կյանքի համար:

NASA-ի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խնդիր է դրել իրենց առջև` այն է` 2030-ական թթ. կեսերին Մարս ուղարկել տիեզերագնացների արշավախումբ: «Այսօր Curiosity-ն ճանապարհ է հարթում մարդկանց` Մարս հասնելու համար»,-ասել է նա:

Թռիչքի ընթացում արդեն իսկ տիեզերանավն աշխատում էր ապագայում տիեզերագնացներով թռչելու ուղղությամբ: Մարսագնացում տեղադրված է սարքավորում ռադիացիայի աստիճանը չափելու համար`RAD, որը միացվել է 2011 թ. նոյեմբերից, տիեզերանավի թռիչքից որոշ ժամանակ անց: Քանի որ մարսագնացը և RAD սարքավորումը գտնվում են ջերմային վահանով ձևավորված պարկուճի մեջ, ուստի մարսագանցը կարող է «տիեզերագնացի» դեր կատարել: Թռիչքի ընթացքում RAD-ից ստացված տվյալները հնարավորություն կտան գնահատել տիեզերական ռադիացիայի աստիճանը մարդու օրգանիզմի վրա:

Վայրէջքից անմիջապես հետո մարսագնացն ուղարկել է առաջին լուսանկարները: Ճիշտ է դեռևս, ելնելով տեխնիկական նկատառումներից, այդ լուսանկարները անգույն են: Մասնագետները չեն շտապում բոլոր ապարատները միացնելու հարցում` ներառյալ գիտական սարքավորումները: Դրանք ամենայն հավանականությամբ կմիացվեն օգոստոսի 8-ին և օգոստոսի 9-ին Երկիրը փորձ կանի ստանալու առաջին տվյալները:

Վայրէջք կատարելով անվտանգ և գիտնականների համար հետաքրքիր տարածքի վրա` հավանականությունը մեծ է, որ հենց այդ վայրում Curiosity-ն կկարողնա գտնել ջրի հետքեր:

Մարսագնացը «քիմիական լաբորատորիա է՝ անիվների վրա», քանի որ նրանում տեղադրված է «քիմիական տեսախցիկ», որով որոշվում է հանքանյութերի բաղադրությունը, մանիպուլյատորի վրա տեղադրված է APXS ռենտգենյան սպեկտրոմետրը, որն արձանագրելու է ռադիոակտիվ իզոտոպների տարբեր տեսակների առկայությունը և բազմաթիվ այլ սարքավորումներ:

Գիտական ծրագրի առաջին փուլը տևելու է մեկ մարսյան տարի կամ 686 օր: Սակայն չի բացառվում, որ Curiosity-ն Մարսի վրա մնա շատ ավելի երկար, քանի որ նրա մարտկոցները լիցքավորվում են ոչ թե արևի էներգիայով, այլ նրանում տեղադրված է ռադիոիզոտոպային թերմոէլեկտրական գեներատոր: Այս «Ատոմային մարտկոցը» կարող է մարսագնացին էներգիայով ապահովել 14 տարի` անկախ տարավա եղանակից ու եղանակային պայմաններից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում