Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի զինված ուժերում գրանցվել է ինքնասպանության հերթական դեպքը: Այս անգամ միջադեպը տեղի է ունեցել Նախիջևանում գտնվող զորամասերից մեկում:
Այստեղ 19-ամյա զինծառայող Իսմաիլ Ռաֆիգօղլու Իբաևն իր ծառայողական զենքով կրակել է իր գլխին: Տարվում է հետաքննության՝ ինքնասպանության պատճառները պարզելու համար:








































