ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հղի Հրածին Մալխասյանի մահվան կապակցությամբ նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով` դեպքը ուսումնասիրելու և կազմակերպական խնդիրների տեսանկյունից հանգամանքները պարզելու նպատակով:
Նշենք, որ դեպքի առնչությամբ հարուցված է քրեական գործ, բժշկական փաստաթղթերն առգրավված են իրավապահ մարմինների կողմից, իրականացվում է դատաբժշկական փորձաքննություն:
Հաշվի առնելով, որ դեպքը գտնվում է իրավապահ մարմինների վարույթում, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան, դեպքի կապակցությամբ տվյալների հրապարակումը հնարավոր է միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ: Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ, ուստի, առողջապահության նախարարության կողմից մայրական մահացության սույն դեպքի պատճառների և մասնագիտական վարման հնարավոր սխալների վերաբերյալ տեղեկատվություն հնարավոր կլինի տրամադրել գործի վարույթի ավարտից հետո:









































