Բավարիացի արքեպիսկոպոս Լյուդվիգ Շիկն առաջարկել է սրբապղծության համար քրեական պատիժ սահմանել: Բամբերգում նմանօրինակ հայտարարությամբ նա հանդես է եկել օգոստոսի 1-ին: Ինչպես նշել է հոգևորականը, օրենքը պետք է տարածվի ոչ միայն քրիստոնեության, այլև բոլոր կրոնների վրա: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն:
Շիկի խոսքով` կրոնական արժեքների հանդեպ սատիրան ու ծաղրանքները նվաստացնում են մարդկային արժանապատվությունը: Նա առաջարկում է արգելել սրբերի, սուրբ տեքստերի և աղոթքների վերաբերյալ կատակները:
Ներկայում Գերմանիայում հավատն անարգելը պատժի ենթակա է միայն այն դեպքում,երբ սպառնում է հասարակական կարգին: Այդ հոդվածը նախատեսում է մինչև երեք տարվա ազատազրկում և դրամական տուգանք: Օրենքը խիստ հազվադեպ է կիրառվում:
Քաղաքական գործիչները քննադատության են ենթարկել հոգևորականի առաջարկը:








































