Նիդեռլանդցի գիտնականներ Թեո Հեվերսը և Ալի Սալահը մարդու տարիքը նրա ժպիտի միջոցով գուշակելու նոր ծրագիր են ստեղծել և պատասխանել են հարցին` ինչ անել ավելի երիտասարդ երևալու համար:
Նախագծի 8-76 տարեկան մասնակիցներին (գրեթե 500 մարդ) նրանք խնդրել են ժպտալ «շինծու» և իրական ժպիտներով, այլ զգացումներ ևս արտահայտել` ատելություն, տխրություն, զարմանք, սարսափ:
Ժպիտների տեսակները վերլուծելով` գիտնականներն այնպես են արել, որ համակարգչային ծրագիրը կարողանա գուշակել մարդու տարիքը և զգացումները: Նոր ծրագիրն անսխալ է աշխատում:
Իսկ ավելի երիտասարդ երևալու համար գիտնականները խորհուրդ են տալիս ավելի հաճախ ժպտալ: նրանց հավաստմամբ` այդ խորհուրդը կարող է օգնել միայն 40-ն անց մարդկանց:








































