Մյունխենյան մզկիթում զանգվածային բախում է տեղի ունեցել 50 հավատացյալների միջև: Այս մասին հաղորդում է Sueddeutsche Zeitung-ը` հղում կատարելով ոստիկանությանը:
Բախման հետևանքով տուժել է վեց մարդ: Հինգը դանակով հարվածներ են ստացել, իսկ վեցերորդի ականջը կծել են:
Վեճի պատճառ է դարձել տեղի մահմեդական համայնքի ներսում եղած հակամարտությունը: Այդ մասին հայտնել է համայնքի անդամներից մեկը:
Նրա խոսքերով` հակամարտությունը սկսվել է նախկին իմամի պատճառով և չի հանդարտվում 2011թ-ի սեպտեմբերից: Հավատացյալների մի մասին վրոդվեցնում էր, որ ամուսնացած իմամը սիրուհի ունի: Այս անգամ իմամի անբարոյական պահվածքի շուրջ վեճը սկսվել է երեկոյան աղոթքից հետո:
Բախման մասնակիցներին հանդարտեցնելու համար գրեթե 100 ոստիկանի միջամտություն է անհրաժեշտ եղել: Իրավապահ մարմինները ձերբակալել են մեկ մարդու, որը ենթադրաբար դանակով վիրավորել է հինգ հոգու:







































