Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայում գտնվող Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը մի շարք հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Այդ հանդիպումներում Գորդոնը քննարկել է երկու երկրների միջև հարաբերությունների հարցը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային հարցեր: Ապա Գորդոնն այցելել է Հեյբելիադայի հոգևոր դպրոց և հանդիպում ունեցել լրագրողների հետ:
Անդրադառնալով Սիրիայի հյուսիսում քրդերի կողմից մի շարք շրջանների վերահսկման խնդրին՝ Գորդոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դեմ է Սիրիայի հյուսիսում քրդական ինքնավարության ստեղծմանը և անջատողական դրսևորումներին: Գորդոնը հավելել է, որ քրդերը և Սիրիայում գտնվող մյուս խմբերը պետք է կազմեն այդ երկրի ապագայի մասնիկը:







































