Monday, 15 06 2026
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում
10:10
Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
09:50
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին
Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանին
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
09:10
ԱՄՆ նախագահը կարող է ներկա գտնվել Իրանի հետ խաղաղության համաձայնության ստորագրմանը. Վենս
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
08:50
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու վերաբերյալ
Լարսը բաց է
08:30
Պակիստանի վարչապետը հայտնել է Իրան-ԱՄՆ խաղաղության համաձայնագրի ստորագրման օրն ու վայրը
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
08:10
Թրամփը հայտարարել է Իրանի հետ խաղաղության գործարքի մասին
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում

Հոլիվուդի ամենաընկերական աստղերը (լուսանկարներ)

Ինչ էլ որ պատահի հանրահայտ մարդկանց կյանքում, նրանք հաստատ գիտեն, որ արժեքավոր խորհուրդով իրենց կօգնեն հավատարիմ ընկերները: Հոլիվուդի ամենաընկերասեր աստղային զույգերին առանձնացրել է Ria Novosti-ն:

 Ռոբերտ Դաունի կրտսեր-Մել Գիբսոն

 Ռոբերտ Դաունի կրտսերը Մել Գիբսոնի հետ ընկերացել է «Air America»  ֆիլմի նկարահանումների ժամանակ, 1990 թվականին:  Վերջին 20 տարիներին նրանք միմյանց օգնության ձեռք են մեկնել կյանքի դժվար պահերին:

Սկանդալի ընթացքում, որը ծագել էր Մել Գիբսոնի նախկին կնոջ՝ Օքսանա Գրիգորևնայի մերկացումից հետո, Ռոբերտ Դաունի կրտսերը ընկերոջ կողքին է կանգնել: American Cinematheque Award մրցանակաբաշխության ժամանակ Ռոբերտը հանրությանը խնդրել էր Մելին ևս մեկ հնարավորություն տալ:

 «Air America» և «Chaplin» ֆիլմերի հաջողությունից հետո, որոնցում Դաունին գլխավոր դերով էր հանդես գալիս, դերասանի համար բոլոր դռները բացվեցին, սակայն ալկոհոլն ու թմրանյութերը մթագնեցին նրա կարիերան: Ընկերոջը դժբախությունից դուրս բերելու համար 2003-ին Մելը նրան դեր է առաջարկել  իր կողմից պրոդյուսերավորված «Երգող խուզարկուն» ֆիլմում: Մելը վճարել է նրա ապահովագրական պարտավորությունների համար:

 Մեթ Դեյմոն-Բեն Աֆլեքը

 Մեթ Դեյմոնի և Բեն Աֆլեքի ընկերությունն արդեն անցել է կրակի  ու ջրի միջով:  Ապագա աստղերը հանդիպել էին դեռևս վաղ հասակում: 1978 թվականին 8-ամյա Դեյմոնը ծանոթացել էր իր հեռավոր բարեկամի՝ Աֆլեքի հետ, որը նրանից երկու տարով փոքր էր ու ապրում էր նույն փողոցում: Այդ պահից նրանց ծանոթութունը վերածվեց ամուր ընկերության: 1984 թվականին  Աֆլեքն իր առաջին դերն է խաղացել «Միմիի ճանապարհորդությունը» սերիալում: Երկու տարի անց  դերասան դառնալու որոշման մասին հայտնարարել է նաև Դեյմոնը: Այսպիսով՝ նրանք ոչ միայն դարձել են ընկերներ, այլև գործընկերներ: Դերասանները խոստովանում են, որ իրենց ընկերական զույգի «ուղեղը» Մեթն է: Հենց նրան է Աֆլեքը վստահում իր գումարները,որպեսզի մինչև վերջին ցենտը չծախսի:  Ընկերությունը նրանց շատ է օգնում աշխատանքում: Նրանք միասին սցենարներ են գրում, հանդիպում նկարահանման հրապարակներում: Նրանք միասին նկարահանվել են մի շարք ֆիլմերում (օրինակ՝«Դոգմա»), միասին նաև գրել «Խելացի Ուիլ Հանթինգը» ֆիլմի սցենարը:

 Բրեդ Փիթ-Ջորջ Քլունի

 Բրեդ Փիթի և Ջորջ Քլունիի ընկերությունը ծնվել է «Օուշենի 11 ընկերները» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Նրանց միավորում է հումորի զգացումը: Հոլիվուդյան ընկերական զույգի ճանապարհի միակ խոչընդոտը Անջելինա Ջոլին է: Քլունին չի հավանում ընկերոջ կնոջը: Ջոլին բազմիցս ասել է, որ Քլունին հիմար ազդեցություն է ունենում ամուսնու վրա, սակայն դա չէր կարող ազդել  իսկակական ընկերության վրա:

 Լեոնարդո դի Կապրիո-Թոբի Մագուայր

 Լեոնարդո դի Կապրիոն և Թոբի Մագուայրը ծանոթացել են 90-ականներին՝ սերիալներից մեկի քասթինգի ժամանակ: Նրանք մինչ օրս  չեն փոխել իրենց սովորությունը՝ միասին են  անցկացնում ազատ ժամանակը: Նրանք ոչ միայն  միասին ընթրում են, այլև երեկույթների գնում,  ընկերուհիների հետ հանգստանում կղզիներում:

 Թոմ Կրուզ-Դեվիդ Բեքհեմ

 Բեքհեմները Թոմ Կրուզի հետ ծանոթացել են դեռևս այն ժամանակ, երբ Դեվիդը խաղում էր իսպանական «Ռեալում»:Երբ Բեքհեմները տեղափոխվեցին Լոս-Անջելես, Կրուզի և նրա կնոջ՝ Քեթի Հոլմսի հետ շփումն ավելի սերտացավ: Կրուզը կնոջ հետ այցելում էր Դեվիդի մասնակցությամբ  ֆուտբոլային խաղերին: Մարզիկն իր հերթին  Կրուզի համար մշակել էր  կազմվածքը պահպանելու վարժությունների ծրագիր: Տեղեկություններ կան, որ Կրուզը փորձել է ընկերներին գցել սայենտոլոգիա աղանդավորական  ցանցը, բայց Վիկտորիան անմիջապես հայտարարել է, որ ինքը չի պատրաստվում  այդ անիմաստության վրա գումար ծախսել: Դեվիդը կտրականապես դեմ հանդես չի եկել սայենտոլոգիային և  հանուն ընկերոջ՝ կլորիկ գումար նվիրաբերել այդ շարժմանը:

 Կիրա Նայթլին-Սիեննա Միլլեր

Դերասանուհիներ Կիրա Նայթլիի և Սիեննա Միլերի ընկերությունը սկսվել է դեռ 2008 թվականին «Արգելված սերը» մելոդրամայի  նկարահանումների ժամանակ: Հերոսուհիների էկրանային սերը տեղափոխվել է  իրականություն: Կիրա Նայթլին  համեղ պատարստելու վարպետ է: Ընկերուհիները հաճախ միավորվում են՝ համտեսելու Կիրայի պատրաստած նորույթները: Դերասանուհիները միմյանց հետ կիսում են ոչ միայն ուրախությունը, այլև հիասթափությունը, միմյանց խորհուրդներ տալիս: Սիեննա Միլերը խոստովանում է, որ Նայթլին ավելի իմաստուն է ու գործնական, քան ինքը:

 Ջենիֆեր Էնիսթոն-Քորթնի Քոքս

 Դերասանուհիները ընկերացել են «Ընկերները» կատակերգության  նկարահանոմնեի ժամանակ:Ի տարբերությունը Քոքսի, ֆիլմի  նկարահանումների ավարտից հետո, Էնիսթոնը  ձգտեց և դարձավ А դասի դերասանուհի: Բրեդ Փիթի հետ ամուսնանալով նրա փայլն ավելացավ, սակայն ամուսանլուծությունը նրան շատ կոտրեց: Այդ ողջ ընթացքում Քոքսը գտնվել է  ընկերուհու շվաքի տակ, սակայն նրան ծանր պահին աջակցել:2004 թվականին Էնիսթոնը դարձել է Քոքսի աղջկա կնքամայրը: Ընկերուհիները սիրում են միմյանց թանկ նվերներ մատուցել: Մասնավորապես նշենք, որ Քոքսը Էնիսթոնին նվիրել է 12 հազար դոլար արժողությամբ Chanel հեծանիվ:

 Բեյոնսե-Գվինեթ Փելթրոու

Ամերիկացի դերասանուհի Գվինեթ Փելթրոուն չի պատկերացնում իր կյանքն առանց լավագույն ընկերուհու՝ Բեյոնսեի: Փելթրոուն չի դադարում հիանալ նրանով՝ Բեյոնսեին համարելով մոլորակի ամենատաղանդավոր աղջիկը: Երկուսն էլ անկեղծ խոստովանում են, որ հանդիսանում են միմյանց ստեղծագործությունների երկրպագուներ: Ընկերուհիներին միավորում է  շոփինգի նկատմամբ սերը: Վաղուց արդեն նրանց է պատկանում Հոլիվուդի ամենաոճային կանանց փառքը: Վերջին շրջանում նրանց էլ ավելի է մտերմացել եվս մեկ թեմա՝ երեխաները: Երբ Բեյոնսեն երեխայի էր սպասում,  փոքրիկի կնքամոր մասին մտածելն անգամ ավելորդ էր: Պատասխանը ակնհայտ էր: Իր հերթին Գվինեթը նրան օգնել է  օգտակար խորհուրդներով: Ընկերուհիները նույնիսկ հանելուկային զուգադիպությամբ ընտրել են երաժիշտ ամուսիններ. Փելթրոուի ամուսինը Քրիս Մարտինն է, իսկ Բեյոնսեինը՝ Jay-Z -ն(Շոն Կարտեր):

 Եվա Մենդես-Լիվ Թայլեր

Դերասանուհիներն ապրում են տարբեր քաղաքներում՝ Լիվը Նյու-Յորքում, Եվան՝ Լոս-Անջելեսում, սակայն դա նրանց չի խանգարում մշտապես կապի մեջ լինել: Աղջիկները շատ ընկերական են: Եթե նկարահանման գրաֆիկները թույլ են տալիս, նրանք  միասին այցելում են Միլանի և Փարիզի Նորաձևության շաբաթներ:շ

 Թեյլոր Սվիֆթ-Էմմա Սթոուն

Քանթրի ոճի երգչուհի  Թեյլոր Սվիֆթի ու դերասանուհի Էմմա Սթթունի ընկերությունը ամենաամուրն է Հոլիվուդում:Ոչինչ և ոչ ոք չի կարող նրանց բաժանել: Ինչպես մյուս աստղային  ընկերական զույգներին, նրանց ևս կարելի է տեսնել նորաձևության ցուցադրություններին, շոփինգ անելիս: Սվիֆթը բաց չի թողնում Սթոունի պրեմիերաները, իսկ Էմման՝ Թեյլորի համերգները: Աղջիկները բազմաթիվ ընդհանուր հետաքրքրություններ ունեն: Նրանք երկուսն էլ սիրում են Բիթլզ խմբին և Չառլի Չապլինի «Մեծ քաղաքի կրակները» ֆիլմը:2008 թվականին Էմման ստացել է «Երիտասարդ Հոլիվուդ» մրցանակ ՝ «Հիասքանչ նոր դեմք» անվանակարգում: Նրան առաջինը շնորհավորել է Թեյլորը:Սվիֆթը հաճախ է խոստովանում, որ շնորհակալ է ճակատագրին, որ նման ընկերուհի ունի:

 Թարգմանությունը` Աննա Անտոնյանի 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում