Փախստականների գործով ՄԱԿ-ի Գերագույն կոմիսարիատը Հորդանանում նոր ճամբար է բացում Սիրիայից ժամանած փախստականների համար:
Ինչպես հաղորդում է BBC-ին՝ ճամբարը գտնվում է սահմանամերձ Զատարի քաղաքի մոտ: Սկզբում այնտեղ տեղակայվելու է 10 հզ մարդ: Սակայն ճամբարը կարող է ընդարձակվել և այնտեղ ապաստարան կարող է գտնել մինչև 100 հզ մարդ:
Ավելի վաղ ՄԱԿ-ը հաղորդում է, որ փրկվելով ռազմական գործողություններից` Սիրիան լքել է 115 հզ մարդ: Մարդկանց մեծ մասը անցել է Թուրքիայի տարածք, նրանց կեսը Հորդանանում և Լիբանանում է, իսկ ամենաքիչ զանգվածը՝ Իրաքում:







































