Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան այս տարվա մայիսին նվազեցրել է հեղուկ գազի ներկրումը՝ այն հասցնելով մինչև 220,550 տոննայի: Մինչդեռ 2011 թվականի մայիսին այն կազմել է 234,469 տոննա: Այս մասին նշված է Թուրքիայի էներգետիկ շուկայի կարգավորման կազմակերպության (EPDK)` երեկ ներկայացրած հաշվետվության մեջ:
Թուրքիան հեղուկ գազը հիմնականում ներկրում է Ռուսաստանից, Ալժիրից, Ղազախստանից, Լիբիայից, Ուկրաինայից, Նորվեգիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Նիգերիայից:







































