Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Լոնդոնի Օլիմպիական խաղերի բացման արարողակարգին ներկա լինելու նպատակով Մեծ Բրիտանիա ժամանած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սիրիայի խնդրին.
«Մեր տեղեկություններով՝ Սիրիայի ու Հորդանանի սահմանին լուրջ բախումներ չկան: Սակայն միևնույն ժամանակ Ասադի ռեժիմի ու ընդդիմադիր ուժերի միջև լուրջ բախումներ են ծավալվել Հալեպում: Ասադի ռեժիմը տանկերով ու ուղղաթիռներով հարձակվել է քաղաքի վրա:
Թե այսօր ինչեր տեղի կունենան այնտեղ, հայտնի չէ: Ես այդ մասին շարունակ իրազեկվում եմ արտգործնախարարից: Ասադը սպանդ է իրականացրել Հալեպում: Սիրիայի հարցը կլինի Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ մեր հանդիպման հիմնական քննարկման թեմաներից մեկը»:








































