Վրաստանում գրիպի H1N1 տեսակից մահացությունների թիվը հասել է 17-ի: Այս մասին տեղեկացնում է Новости Грузия-ն` հղում անելով հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնին:
Մասնագետները շեշտում են, որ մահացու դեպքերի հիմնական պատճառը հիվանդների` բժիշկներին ուշ դիմելն է:
Իշխանությունները կրկին կոչ են անում բնակչությանը, հատկապես ռիսկային խմբերին ` հղի կանանց, երեխաներին ու ծերերին, խուսափել մարդկանց խոշոր կուտակումներից: