Thursday, 23 07 2026
Մարդուն առևանգելուն հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
17:30
Ռուբիոն Իրանին մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ
Առինջում վտանգավոր գոտում գտնվող ինքնակամ կառույցները կնքվել են
Իսրայելի զորքերը գրոհել են Նաբատիայում «Հեզբոլլահ»-ի հենակետերի վրա
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայերին
Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս
16:30
ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո
Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին

WikiLeaks. Ամերիկյան գաղտնի փաստաթղթերը հայաստանյան օլիգարխիայի մասին

Այսօր WikiLeaks կայքում հրապարակվել են Հայաստանում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության գաղտնի նամակագրության որոշ փաստաթղթեր: Դրանց շարքում է մի նամակ, որտեղ ներկայացված են Հայաստանում օլիգարխների ունեցվածքի մասին տեղեկություններ: Նամակը թվագրված է 2003 թ. դեկտեմբերի 9-ով: Նշվում է, որ տեղեկությունների մի մասը հիմնված է ոչ պաշտոնական լուրերի վրա:

«Մուլտի Գրուպ». Գլխավորում է Գագիկ Ծառուկյանը` Դոդի Գագոն (ածականները նշված են դիվանագիտական փաստաթղթում.- 1in.am), ընտրվել է խորհրդարան 2003 թ.-ին: Նշվում է, որ նա նախկին մարզիկ է, ունի սերտ կապեր Քոչարյանների ընտանիքի հետ, հատկապես նախագահ Քոչարյանի եղբոր` Վալերիի: Նրան են պատկանում ձեռնարկություններ տարբեր ոլորտներում.
Կոտայք գարեջրի գործարանը, «Մանանա գրեյն», «Ավիասերվիս», որն իրականացնում է ավիաոլորտի սպասարկում: Որոշ տեղեկություններով, այս ընկերության մեջ իր մասնաբաժինն ունի Վալերի Քոչարյանը: «Արարատ» գինեգործական ընկերությունը, «Մուլտի սթոուն», որը տրավերտին տեսակի քար է արտահանում Եվրոպա, «Կլեոպատրա» խաղատունը, Գյումրիի տեքստիլ գործարանը, ֆերմերային ընկերություններ, կահույքի սրահ, բնական գազի լիցքավորման կայաններ և այլն:

«Սիլ Գրուպ». Պատկանում է Խաչատուր Սուքիասյանին, որը 1999 և 2003 թթ. ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր: Սուքիասյանը «Գրզո» մականունը կրող հոր ավագ որդին է, որը ղեկավարում է ընկերությունը: Նա խնամիական կապերի ունի Վանո Սիրադեղյանի հետ, որը կոռումպացված և ազդեցիկ ՆԳ հայտնի նախարար էր և այս պահին գտնվում է փախուստի մեջ: Տեղեկություններ կան, որ Սիրադեղյանը «Սիլ Գրուպի» հիմնական սեփականատերերից է: Սուքիասյանը միակ գործարարն է, որ սերտ հարաբերություններ ունի ՀՀՇ-ի հետ և շարունակում է հաջողակ գործարար մնալ: Նրա ընկերությունն ամենահին ընկերություններից է և ներկայացված է բիզնեսի շատ ոլորտներում.
«Պիցցա դի ռոմա», «Քուին բուրգեր», «Շալե» ռեստորան, «Սիլ» հյուրանոց, «Սիլ պլազա» առևտրի կենտրոն, «Ֆիլիպ Մորիս» ծխախոտների ներկրում, սեփականություն Երևանի կենտրոնում, «Հայէկոնոմբանկ», «Բջնի» հանքային ջրերի գործարան, «Զովք» գործարան և այլն:

«MIKA LTD». Ղեկավարվում Միքայել Բաղդասարովի կողմից, որն, ըստ տեղեկությունների, իր նախնական բիզնեսը սկսել է Ռուսաստանում: Նա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի համադասարանցին է, նրա մերձավորը և բիզնես գործընկերը: Նրա բիզնեսների շարքում են.
«Հայխնայբանկ», «Արմավիա», Հրազդանի ցեմենտի գործարան, գազալցակայաններ, «Դիլիջան» հանքային ջրերի գործարան, այլ բիզնեսներ Ռուսաստանում և Եվրոպայում:

«Grand Group». Պատկանում է Հրանտ Վարդանյանին, որի բիզնեսում ներկայացված է ռուսական կապիտալը: Նա վայելում է նախագահի հովանավորությունը: Նրա որդին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրված Դաշնակցության ցուցակով: Վարդանյանը հասարակական մեծ համբավ ունի որպես հաջողակ և ԽՍՀՄ նախկին մի շարք ձեռնարկությունները վերաբացած գործարար: Նրան են պատկանում.
«Գրանդ Քենդի», «Գրանդ Տոբակո», որի գործընկերներից է Ռուբեն Հայրապետյանը (Նեմեց Ռուբո), «Մասիս Տաբակ» ընկերությունը, «Գրանդ Սան» լամպերի գործարանը, ալկոհոլ արտադրող ընկերություն, մի քանի սրճարաններ և խանութներ:

Հայրապետյան ընտանիք. Հայրապետյան ընտանիքին է պատկանում «Հայրապետյան եղբայրներ» ընկերությունը: Այս ընտանիքը մտերիմ է նախագահական վարչակազմի, հատկապես խորհրդական Ալեքսան Հարությունյանի հետ: Եղբայրներից կրտսերը մահացել է այս տարի ավտովթարից: Նրանց են պատկանում.
«Հայաստան» հանրախանութը, «Արարատ» հյուրանոցը, «BMW» խանութների սրահը, «Էրեբունի տեքստիլ»-ը, հյուրանոց Սևանում, այլ ընկերություններ:

Ռուբեն Հայրապետյան կամ Նեմեց Ռուբո: Նա զբաղեցնում է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, Ավան համայնքի նախկին ղեկավարն է, իսկ այժմ ԱԺ պատգամավոր: Տեղեկություններ կան, որ նրան աջակցում են նախագահական աշխատակազմից: Նրա բիզնեսներն են.
«Գրանդ Տոբակոյի» համասեփականատերն է, Արագածի տեքստիլ գործարանը, «Հարսնաքար» հյուրանոցը Սևանում, մի քանի գազալցակայաններ, այլ ընկերություններ:

Հարություն Փամբուկյան. ԱԺ պատգամավոր, նա 2003 թ. Ռոբերտ Քոչարյանի նախընտրական արշավի հիմնական ֆինանսավորողներից էր: Տեղեկություններ կան, որ նրա բիզնեսներում ներկայացված է ռուսական կապիտալը: Նրան են պատկանում.
«Մաք Գրուպը», Լուսակերտի թռչնաբուծարանը, Եղվարդի անասնակերի գործարանը, համասեփականատեր էլեկտրաբաշխիչ կայանների ցանցում` Midland Resources-ում:

Սամվել Ալեքսանյան, հայտնի է որպես «Լֆիկ Սամո»: 2003 թ.-ից ԱԺ պատգամավոր է, կիսաքրեական օլիգարխ, ունի թիկնապահների բանակ: Ունի նախնական թերի կրթություն: Մոտ է նախագահական աշխատակազմին: Փորձում է ամեն ինչով նմանակել Դոդի Գագոյին. նրա տունը ճարտարապետական նույն կառուցվածքն ունի, վարում է նույն մակնիշի ավտոմեքենա: Նրան են պատկանում.
«Լուսաստղ» ալկոհոլի արտադրության ընկերությունը, Մալաթիա համայնքի ոչ պաշտոնական ավատատերն է, ցորենի, շաքարավազի, կարագի հիմնական ներկրողն է: Փաստաթղթում ասվում է, որ մաքսային ծառայությունում ունեցած կապերի շնորհիվ նա շուկայում գրեթե մրցակից չունի: Նրան են պատկանում նաև «Նատալի ֆարմը» և մի շարք այլ ընկերություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում