Tuesday, 28 07 2026
ԱՄՆ֊ում և ԵՄ֊ում սպասում են Հայաստանի ինքնիշխան որոշմանը` երկաթուղու և ատոմակայանի վերաբերյալ
Ռուսաստանի գնացքը գնացել է. նա կարող է տարածաշրջան վերադառնալ միայն պատերազմով
Ալիևը Թուրքիայի ուղղությամբ դիվանագիտական թիմի արմատական փոփոխություն է կատարել
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
00:10
ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա

Երևանում 64-ամյա տղամարդը «Գազելով» առևանգել է իր նախկին կնոջն ու մեղրով լի բանկան ջարդել գլխին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոնում գտնվող նստավայրում Արշակ Վարդանյանի նախագահությամբ ավարտվել է Գագիկ Պողոսյանի գործի դատական քննությունը:

64-ամյա Գագիկ Պողոսյանին մեղադրանք էր առաջադրված նախկին կնոջն առևանգելու և նրա նկատմամբ բռնություն գործադրելու, նրա առողջությանը թեթև վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 1-ին մասով և 117 հոդվածով:

Դատարանը հաստատված է գնահատել, որ 2017 թվականի հուլիսի 23-ին, ժամը 22-ն անց 30-ի սահմաններում Գագիկ Պողոսյանը նախկին կնոջը հանդիպելու և բանկայով մեղր փոխանցելու նպատակով ընկերոջ վարած «Գազել»-ով գնացել է կնոջ ու դստեր վարձակալած բնակարանի մոտ: Բնակարանից դուրս եկած կնոջը Գագիկն առաջարկել է «քաղաքավարի լինել»՝  բարձրանալ մեքենա  ու «մարդավարի» բարևել ընկերներին:

Երբ կինը ստիպված հայտնվել է «Գազելի» սրահում, Գագիկ Պողոսյանը փակել է մեքենայի դուռը, կնոջ նկատմամբ բռնություն է գործադրել ու պահանջել է, որ ընկերը մեքենան վարի դեպի իր տուն՝ այդպես Գագիկ Պողոսյանն առևանգել է նախկին կնոջը:

Երբ հասել են Կրկեսի շենքի մոտ, Գագիկը վիճել է մեքենայից իջնելու պահանջներ դնող կնոջ հետ, մեղրի մեկ կիլոգրամանոց բանկայով  հարվածել է կնոջ գլխին, ինչից մեղրով լի բանկան ջարվել է, կնոջ գլուխը վնասվել , ու արյուն է հոսել: Գագիկը նաև ձեռքերով է հարվածներ հասցրել կնոջ մարմնին՝ պատճառելով արյունազեղումներ:

Գագիկ Պողոսյանի պահանջով ընկերը «Գազելով» նրանց տարել է Գագիկի եղբոր տուն՝ Ջրվեժ թաղամաս, որտեղից վնասվածքներ ստացած կնոջը տեղափոխել են հիվանդանոց:

Գագիկ Պողոսյանն իրեն մեղավոր է ճանաչել միայն մեղրի բանկայով նախկին կնոջ գլխին հարվածելու, կնոջը վնասվածք պատճառելու  համար, իսկ առևանգման մեղադրանքը չի ընդունել՝ նշելով, թե կինը կամովին է նստել «Գազել» ու ցանկություն է հայտնել վերադառնալ իր մոտ՝ այն բնակարան, որտեղ նախկինում համատեղ բնակվում էին:

Գագիկը դատարանում հայտնել է, թե նախկին կնոջ հետ համատեղ ապրել է 28 տարի: Ունեն մեկ դուստր: Ինքն աշխատել է որպես շինարար, դստերն ուսումի է տվել, բայց դուստրը չի ցանկացել համալսարանում սովորել, այլ «ֆուրշետ է սովորել»:

Ինքն ու կինը վերջերս են բաժանվել: Դեպքի օրն ինքն ընկերների հետ Վարդավառ է նշել, հետո զանգել է նախկին կնոջն ու հարցրել է՝ ինչի՞ կարիք ունի: Կինն ասել է, թե իրենց աղջկա գլուխը երբեմն ցավում է, ինքն էլ դստեր համար մի բանկա մեղր է առել ու ցանկացել է փոխանցել  կնոջը:

Երբ կինը տանից դուրս է եկել, որ մեղրը վերցնի, ինքը կնոջն առաջարկել է մոտենալ «Գազելին» ու նորմալ բարևել մեքենայի սրահում գտնվողներին: Ինքը կնոջ ձեռքից բռնել, հանգիստ ու քաղաքավարի նրան բարձրացրել է մեքենա: Նստել են, սկսել են զրուցել: Երբ մեքենան շարժվել է, կինն անհանգստացել է, որ իրենց դուստրը բանալի չունի, կմնա դրսում: Ինքը զայրացել է՝ մտածելով, որ կինը խաբում է, ու մեղրով լի բանկայով հարվածել է կնոջ գլխին: Կնոջ գլուխը վնասվել է, մեղրի բանկան էլ ջարդվել,  ու մեղրը թափվել է: Ինքն ընկերոջը խնդրել է, որ մեքենան վարի Ջրվեժ՝ իր եղբոր տուն, քանի որ իր մոտ գումար չկար՝ կնոջը հիվանդանոց տանելու համար:

Եղբոր տանը կինը արյունոտ շորերը փոխել է, բայց ինքն այնտեղ մի անգամ ապտակել է կնոջը, որովհետև նա իր հետ բարձր էր խոսում:

Ամբաստանյալը կնոջ նկատմամբ բռնության գործադրումը պատճառաբանել է իր՝ զայրացած լինելով: Կատարածի համար նա զղջացել է:

Տուժող կինը պնդել է, որ Գագիկը ստիպողաբար է իրեն մեքենա նստեցրել ու առևանգել է՝ իր կամքին հակառակ: Երբ ինքը ցանկացել է հեռախոսով զանգել, Գագիկը վերցրել է իր բջջայինը, մի կողմ է նետել ու վնասել է հեռախոսը: Ինքը զայրացել ու ասել է, թե բողոքելու է, դիմելու է ոստիկանություն: Գագիկը դա լսելով՝  մեղրով լի տարայով հարվածել է իր գլխին: Նա չի թողել, որ ինքը նստած տեղից շարժվի: Ինքը չի զգացել, որ գլուխը վնասվել է, քանի որ մեքենայի սրահում մութ էր, բայց  երբ հագուստը թրջվել է, նոր ինքը հասկացել է, որ գլխի շրջանում արյունահոսող վերք է առաջացել բանկայի հարվածից:

Գագիկի պահանջով իրեն տարել են նրա եղբոր տուն՝ Ջրվեժ, այնտեղ Գագիկը նորից ձեռքով հարվածել է իրեն: Գագիկի եղբոր կինն օգնել է՝ ինքը փոխել է շորը, մշակել են վերքը, հետո իրեն տարել են հիվանդանոց, որտեղ վերքը կարել են, ու ինքը տուն է վերադարձել…

Տուժողի ու ամբաստանյալի դուստրն ասել է, թե ինքը աշխատավայրից զանգել է մորն ու լսել է մոր գոռոցը. «Հերդ գլուխս բացել ա…»:

Դատարանը հաստատված է գնահատել Գագիկ Պողոսյանին մեղսագրված արարքները, նրան մեղավոր է ճանաչել նախկին կնոջն առևանգելու և նրա նկատմամբ բռնություն գործադրելու, կնոջ առողջությանը թեթև վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 1-ին մասով և 117 հոդվածով:

Գագիկ Պողոսյանը վերջին հաշվով դատապարտվել է 2 տարի ազատազրկման և 50 հազար դրամ տուգանքի: Պատժի սկիզբը կհաշվվի Պողոսյանին փաստացի կալանքի տակ առնելու պահից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում