Monday, 27 07 2026
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Ռուս-ադրբեջանական «նախկին գաղութատիրոջ և գաղութացվածի» վեճից Հայաստանը ոչ մի շահ չունի
20:50
Զելենսկին ժամանել է Մեծ Բրիտանիա՝ որպես նոր վարչապետ Բըրնհեմի առաջին օտարերկրյա հյուրը
Ջրային կոմիտեի պատվիրակությունը Ճապոնիայում ծանոթացել է ջրային ռեսուրսների և համակարգերի կառավարման առաջատար փորձին
ՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. Զախարովա
Եղվարդում գործող ապօրինի հրաձգարանում մի ամբող զինանոց է հայտնաբերվել
20:10
Սաուդյան Արաբիայի ՀՕՊ-ը խոցել է Իրաքից արձակված իրանական ԱԹՍ-ները
Երևանում Սեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
19:50
ԵՄ-ն ինքնաթիռներ և հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն ամփոփել է 93-րդ թատերաշրջանը
19:30
ԱՄՆ-ը պայքարում է շոգի դեմ
«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավի մասնակցության հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է
19:10
Նեթանյահուն մեկնում է ԱՄՆ․ նախատեսվում է հանդիպում Թրամփի հետ
Աշխարհի առաջատար գիտական կենտրոններում կվերապատրաստվի ևս 50 հետազոտող
18:50
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Ուկրաինայի դեսպանին՝ Սև ծովում հարվածներից հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ
Վրաերթ Իսակովի պողոտայում. տղամարդը տեղում մահացել է
18:30
Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն այս տարվա առաջին կիսամյակում կրճատվել է 0․1 տոկոսով
18:10
Իրանը դիտարկում է Կասպից ծովում նավի վրա հարձակմանն արձագանքելու տարբերակները
Ալիևը մերձավորարևելյան «առաքելության» է ձգտում
17:50
«Պետք է անենք ամեն բան, որպեսզի նոր ճակատ չբացվի». Զելենսկին անդրադարձել է Թեհրանի սպառնալիքներին
Սուրբ Հովհաննես մատուռի մոտ մոլորված երեխաներին գտել են
17:30
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
«Օդային հրադադարի» վերաբերյալ որևէ կոնկրետ մանրամասն չկա․ Պեսկով
Ջերմաստիճանը կնվազի
16:50
ՖԻՖԱ-ի նախագահը համարում է, որ ԱԱ-ն հաջող է ընթացել
Դաշնակահար Վարդան Օվսեփյանն ու երգչուհի Տատիանա Պառռան երևանյան համերգով անմոռանալի օր կպարգևեն ջազի երկրպագուներին
Գազայի հարցով Խաղաղության խորհուրդը մտադիր է առաջիկա ամիսներին անկլավում ներդնել նոր կառավարման համակարգ

Նիկոլի պլան Բ-ն կամ Քոչարյանի «ականջները» ՀՀԿ-ի հետևում

Խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի այսօրվա նախընտրական ելույթը բազմաշերտ էր, որտեղ արտահայտված էին թե հեղափոխական տրամադրություններն ու իրավիճակային քաղաքական գնահատականները և թե` ծրագրային բաղադրիչը:

Ելույթն` ամբողջության մեջ, դեռ առիթ կունենանք վերլուծելու, սակայն այս պահին ավելի շատ կարևոր են իրավիճակային գնահատականները, քանի որ խորհրդարանական մեծամասնության դիրքորոշման անորոշության համատեքստում այսօրվա ինտրիգը դեռ պահպանվում է:

Փաշինյանը մտահոգություն հայտնեց, թե ՀՀԿ-ն մտադիր է տապալել վարչապետի ընտրության գործընթացը: Ընդ որում` խիստ ուշագրավ է, որ թավշյա հեղափոխության առաջնորդը շեշտեց, որ պատգամավորների վրա ճնշում են բանեցնում անձամբ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը:

Նիկոլ Փաշինյանը փաստորեն նույն հարթության վրա դրեց Սարգսյանին ու Քոչարյանին` ըստ էության, հասկացնելով, որ իր ղեկավարած շարժումը դնում է ամբողջ համակարգի հեռացման խնդիր: Մյուս կողմից` Քոչարյանի անվան հետ ասոցացում ցանկացած իշխանության նույնացնում է Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի հետ` ավելի ընդգծելով նրա լեգիտիմության ճգնաժամը` քաղաքական և բարոյական հարթությունների վրա:

Մյուս կողմից` Քոչարյանի պատասխանատվության հրապարակային ամրագրումը բացարձակապես պատահական չէ: Ըստ ամենայնի` Նիկոլ Փաշինյանը, որպես հնարավոր վարկած, կանխատեսում է նաև այսօրվա ընտրական գործընթացի տապալումը և, ըստ այդմ` փորձում է մոդելավորել ավելի տևական զանգվածային պայքար: Այս համատեքստում Քոչարյանը ծառայում է` որպես հանրային մոբիլիզացիայի գործոն, իհարկե` հակահերոսի կերպարով:

Եթե այսօր Նիկոլ Փաշինյանը չընտրվի վարչապետ, ապա հասարակությունը հստակ ազդակ կստանա, որ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն ոչ թե ընդառաջ են գնում հասարակական տրամադրություններին, այլ իշխանությունը կիսում են Ռոբերտ Քոչարյանի հետ: Սա իսկապես կարող է հանգեցնել քաղաքական ցունամիի, որովհետև հանրային գիտակցության մեջ իշխանությունն ուղղակիորեն ասոցացվելու է արյունոտ ոճիրի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում