Thursday, 23 07 2026
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
11:30
ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի բանակցություններից
11:00
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
10:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ԱՄՆ զինուժին 1.15 տրիլիոն դոլար հատկացնելու օրինագիծը
Զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել են կրտսեր սերժանտն ու շարքային զինծառայողը
10:30
Պայթյուն Իրան-Իրաք սահմանային անցակետում. կան զոհեր և վիրավորներ
Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում
10:10
Ուկրաինայի նախագահը պատերազմն ավարտելու դիվանագիտական ջանքերն է քննարկել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
09:50
Մենք կհաղթահարենք այս ամենը. ավելի քան 88 հազար վաճառող առաջիկա ժամերին կստանա առաջին վճարումները. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ

Ինչ գիտի Վովա Գասպարյանը

Ոստիկանապետ Վովա Գասպարյանը նախօրեին տարածել էր հայտարարություն Հայաստանում ստեղծված վիճակի, ոստիկանության վերքաղաքական և վերկուսակցական լինելու մասին՝ կոչ անելով սթափվել և ասելով, որ ոչինչ չարժե հայկական պետականության կորստին, իսկ ոստիկանությունն ու բանակն էլ պետականության հիմնասյունն են:

Թվում է, որ Հայաստանում տեղի ունեցող զարգացումները մոտենում են տրամաբանական հանգուցալուծման, և Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի քվեարկությամբ կդառնա վարչապետ: Համենայնդեպս, նախօրեին Սերժ Սարգսյանի և ՀՀԿ խմբակցության քննարկումներից հետո արված հայտարարությունն էլ հուշում էր, որ ՀՀԿ-ն պատրաստ է քվեարկել հօգուտ Նիկոլի թեկնածությանը՝ հանուն պետության կայունության և անվտանգության: Հանգուցալուծումը պետք է որ ենթադրի իրավիճակի կայունացում, կյանքի բնականոն հուն վերադարձ:

Ըստ այդմ, ինչո՞ւ է ոստիկանապետը սթափվելու և ոստիկանության ու բանակի հանդեպ որևէ քաղաքական նկրտումներից զերծ մնալու կոչ անում կողմերին՝ այն դեպքում, երբ արդեն կարծես թե, այսպես ասած, վտանգը անցնում է, լարվածությունը գնում է կամ պետք է որ գնա դեպի նվազում: Թվում է, որ ավելի շուտ կար այդպիսի կոչի առավել մեծ անհրաժեշտություն կամ հիմք, քան հիմա:

Ահա այդ տեսանկյունից ոստիկանության պետի կոչը բավականին հետաքրքիր է: Ի՞նչ գիտի Վովա Գասպարյանը կողմերի հետագա տրամադրվածությունների, մտադրությունների մասին, ով և ինչ հարցով, ինչ առաջարկով կամ պահանջով է այս օրերին դիմել նրան կամ դիմում, և արդյո՞ք նրան փորձում են կանգնեցնել ընտրության առաջ, որ Գասպարյանը հանդես է գալիս սթափվելու և ոստիկանությանը որևէ կողմ չքաշելու կոչով:

Զուտ աքսիոմատիկ՝ պետական անվտանգության և տրամաբանության տեսանկյունից այդ կոչը լիովին հասկանալի է: Հարցն այն է, որ դա հնչում է հանգուցալուծման կամ գոնե այդպիսի տպավորություն ստեղծող շրջանում, ոչ թե լարվածության գագաթնակետի: Թե՞ գագաթին մենք դեռ չենք հասել: Այստեղ էլ, իհարկե, զարմանալի ոչինչ չկա, որովհետև ի վերջո վարչապետի ընտրությունը դեռ ամենևին վերջը չէ, և սկսվելու է իհարկե արդեն, այսպես ասած, փողոցից խորհրդարան քաղաքականության տեղափոխման ծանր, բարդ, գուցե հոգեմաշ մի գործընթաց, հետհեղափոխական փուլերին բնորոշ վայրիվերումներ:

Եվ այստեղ իհարկե ոստիկանության և բանակի դերը անկասկած լինելու է գերկարևոր, որովհետև բավական մեծանալու է պահանջարկը ոչ միայն օբյեկտիվ պետական, այլ նաև սուբյեկտիվ քաղաքական տեսանկյունից: Իսկ այդ առումով թերևս կասկածից վեր է, որ ոստիկանությունն ու բանակը ամենևին միատարր չեն, ընդ որում՝ ոչ միայն շարքային մակարդակում:

Խնդիրը անշուշտ հրամկազմն է, և կասկած չկա, որ քաղաքական նախընտրությունների և հայացքների տեսանկյունից այստեղ չի կարող լինել միատարրություն, և ոստիկանապետի կոչը ըստ երևույթին վերաբերում է նրան, որ քաղաքական ուժերը այդ երկու կարևորագույն կառույցներում իրենց համախոհներին, համակիրներին չփորձեն վերածել ոստիկանության և բանակի հրամկազմում քաղաքական դիվերսանտների: Իսկ գուցե այդ փորձերը արդեն կան:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում