Երևանի Բաղրամյան պողոտան մի քանի օր փակ մնալուց հետո այսօր առավոտյան բացվել է: Երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է:
Ոստիկանությունը Բաղրամյան պողոտայից հավաքել է փշալարերը, հատուկ միջոցներն ու զրահատեխնիկան:
Ցուցարարները, որոնք այսօր առավոտյան ժամը 10-ին պետք է հանրահավաք սկսեին Ֆրանսիայի հրապարակում, այս պահին հավաքված են Արամ Խաչատրյանի արձանի մոտ: