Tuesday, 28 07 2026
ԱՄՆ֊ում և ԵՄ֊ում սպասում են Հայաստանի ինքնիշխան որոշմանը` երկաթուղու և ատոմակայանի վերաբերյալ
Ռուսաստանի գնացքը գնացել է. նա կարող է տարածաշրջան վերադառնալ միայն պատերազմով
Ալիևը Թուրքիայի ուղղությամբ դիվանագիտական թիմի արմատական փոփոխություն է կատարել
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
00:10
ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա

Հանգիստ եղեք, մենք վաղը շատ նորմալ մեր նիստը կանենք․ Շարմազանով

«Նիկոլ Փաշինյանն իր օրակարգն ունի, որը կեղծ է, իշխանությունն ունի օրակարգ, որը բխում է ժողովրդի կամքից, ապրիլի 2-ի ընտրություններից։ Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ 2017-ի ապրիլի 2-ին ժողովրդավարական և լեգիտիմ ընտրությունների արդյունքում որոշեց՝ որ քաղաքական ուժերն իրավունք ունեն կազմել կառավարություն մինչև 2022 թվականը։ Ո՛չ այսօր, ո՛չ էլ վաղն է որոշվում՝ ով է ընդդիմություն, ով է իշխանություն։ Ժողովուրդն արդեն որոշել է մինչև 2022թվականը, և մենք պետք է իրականացնենք այն, ինչ գրված է Սահմանադրությամբ։ Սա իշխանության կամ ընդդիմության ցանկությունը չէ, սա սահմանադրական նորմ է, որը ցանկացած ժողովրդավարական երկրի իշխանություն և ընդդիմություն պետք է իրականացնեն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Հարցին՝ իշխանությունը չի վերանայի՞ իր որոշումը՝ հաշվի առնելով հանրային ընդվզումը, իշխանությունը անհանգստացած չէ՞, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ իշխանությունն անհանգստացած չէ, ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով պիկետներ և հանրահավաքներ իրականացնել, իսկ բոլոր այն գործողությունները, որոնք կլինեն սահմանադրության և օրենսդրության սահմաններում նորմալ է, բոլոր այն գործողությունները, որոնք կհակասեն սահմանադրությանն ու օրենսդրությանը, աննորմալ են և հակասում են օրենքին։

«Հայաստանը Նովգորոդի վետեն չէ, որ ով բարձր գոռա, նա էլ որոշի։ Վաղն էլ ընդամենը լինելու է արձանագրություն։ Արձանագրվելու է այն, ինչ եղել է ապրիլի 2-ին, հակառակ դեպքում ընտրությունների իմաստը ո՞րն է։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ ՀՀ քաղաքացիների մի մասը մեզ չի ընտրել, մի մասը ընտրել է այլ կուսակցությունների, ամեն մեկը կարող է ունենալ իր կողմնակիցներին։ Միայն այն, որ այդ մարդուն իր խմբակցության մյուս երկու կուսակցությունները չմիացան, արդեն բավարար է փաստելու, որ սա կեղծ օրակարգ է»,-ասաց նա։

Արդյոք ոստիկանությունը բռնի ուժի կդիմի՞, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ոստիկանությունը նրա համար է, որ պահպանի հասարակական կարգը։

Հարցին՝ մտահոգություն չունե՞ք, որ վաղը պատգամավորները ԱԺ շենք չեն կարող հասնել, արձագանքեց․«Հանգիստ եղեք, մենք վաղը շատ նորմալ մեր նիստը կանենք»։
ԱԺ-ո՞ւմ, թե մեկ այլ վայրում՝ հաշվի առնելով խորհրդի նիստը Ծաղկաձոր տեղափոխելը, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց․»Բայց ինչի՞ պետք է փոխենք։ Ծաղկաձորի մասիւն նիստի որոշումը եղել է այն ժամանակ, երբ հայտյնի գործիչներից մեկը իր թիմով ճեմում էր տարբեր մայրուղիներով»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում