Monday, 27 07 2026
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները

Ինչ վիճակում է Մխիթարյանը վերադարձել Լոնդոն․ «Արսենալի» մեկնարկային կազմը «Սթոք Սիթիի» դեմ խաղում

Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում վաղը Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում կմրցի «Սթոք Սիթիի» հետ: 31-րդ տուրից հետո «Ստոք Սիթին» 27 միավորով նախավերջին՝ 19-րդ հորիզոնականում է և պայքարում է Պրեմիեր լիգայից դուրս չմնալու համար: «Արսենալը» 48 միավորով 6-րդ հորիզոնականում է և 8 միավորով զիջում է լավագույն հնգյակը եզրափակող «Չելսիին»: Կարելի է ասել, որ Արսեն Վենգերի թիմն այլևս հնարավորություն չունի պայքարելու լավագույն քառյակում տեղ ունենալու համար:

Գալիք մրցաշրջանում լոնդոնյան թիմի Չեմպիոնների լիգայի խաղարկությանը մասնակցելու միակ հնարավորությունը Եվրոպա լիգայի գավաթը նվաճելն է: Արդեն ապրիլի 5-ին «Արսենալը» Մոսկվայում Եվրոպա լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին հանդիպումը կանցկացնի ԲԿՄԱ-ի հետ: Արսեն Վենգերի ներկայիս խնդիրը մոսկովյան խաղին թիմին պատշաճ կերպով նախապատրաստելն է: Հիշեցնենք, որ կապված ազգային հավաքականների ընկերական հանդիպումների հետ եվրոպական առաջնություններում դադար էր: «Արսենալի» մի շարք առաջատար ֆուտբոլիստներ միացել էին իրենց ազգային թիմերին: Նշենք, որ Վենգերի թիմի հիմնական կազմի գրեթե բոլոր ֆուտբոլիստները ելութ են ունենում ազգային հավաքականներում: Հենրիխ Մխիթարյանը միանալով Հայաստանի ազգային հավաքականին առանց փոխարինման մասնակցեց Էստոնիայի և Լիտվայի ընտրանիների հետ խաղերին: Հայաստանցի շատ երկրպագուներ այն կարծիքին են, որ Մխիթարյանը նշված մրցավեճերում խնայեց իրեն, «Արսենալի» առաջիկա հանդիպումների համար:

Այդ երկու մրցավեճերում մեր հավաքականն այն աստիճան խղճուկ տեսք ուներ, որ Մխիթարյանի իրեն խնայել կամ չխնայելը երկրորդական պլան է մղվում: Եթե նույնիսկ «Արսենալի» կիսապաշտպան գործեր անձնուրաց, միևնունն է պատկերը նույնն էր լինելու, ասել է թե «ձուկը գլխից է հոտում»: Ամեն դեպքում փաստ է, որ մեր հավաքականի ավագը Երևանից Լոնդոն է վերադարձել ոչ այնքան լավ տրամադրությամբ: Ամուր նյարդեր են հարկավոր նման խաղերից հետո արագ վերականգնվելու համար: Հայաստանի խաղերում բացասական լիցքերն ու էմոցիաներն այնքան շատ են, որ ակումբ վերադառնալուց հետո հնարավոր է խնդիրներ առաջանան:

«Սթոք Սիթիի» հետ հանդիպումը թե Վենգերի և թե ֆուտբոլիստների համար լավ հնարավորություն է դադարի պատճառով առաջացած խնդիրները կարգավորելու համար: Ըստ փորձագետների վաղը Վենգերը կպայքարի 4-3-2-1 դասավորությամբ: Մասնավորապես, դարպասում կլինի Չեխը, իսկ պաշտպանության կենտրոնում՝ Կոսելնին և Մուստաֆին: Աջ եզրում կխաղա Բելերինը, իսկ ձախից՝ Մոնրեալը: Կիսապաշտպանության կենտրոնում կգործեն Ջական և Ռեմսին: Ենթահարձակվողի դիրքում կլինի Օզիլը, իսկ աջ եզրում՝ Հենրիխ Մխիթարյանը: Ձախ եզրում էլ հանդես կգա Իվոբին, իսկ կենտրոնական հարձակվողի դիրքում՝ Օբամեյանգը:

Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով առավելության էր հասել «Ուոտֆորդի» նկատմամբ: Այս խաղում Մխիթարյանը դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Այս խաղից հետո բրիտանական մամուլը կրկին հիշատակեց Մխիթարյան-Օբամեյանգ խաղային զույգի արդյունավետության մասին: Մասնավորապես նշվում էր, որ հայ-գաբոնյան զույգին հաջողվել է «Արսենալում» շարունակել այն համագործակցությունը, որը նրանց միջև ձևավորվել էր դեռևս «Բորուսիայում»:

Opta պարբերականի տվյալներով Մխիթարյանն ու Օբամեյանգը Պրեմիեր լիգայում միասին խաղադաշտում անցկացրել են 406 րոպե և ստեղծել են 3 գոլ: Սա «Արսենալի» ֆուտբոլիստների լավագույն ցուցանիշն է Պրեմիեր լիգայում: Նախքան նրանց՝ ոչ ոք նման ցուցանիշ չի գրանցել: Ցավալի է, որ խաղային այս զույգը «Արսենալին» չի կարող օգնել Եվրոպա լիգայի խաղարկությունում: Հիշեցնենք, որ Օբամեյանգը Եվրոպա լիգայում խաղալու իրավունք չունի, քանզի այս մրցաշարին մասնակցել է Դորտմունդի «Բորուսիայի» կազմում: Վերջինս իրավունք էր ձեռք բերել մասնակցելու Եվրոպա լիգայի փլեյ-օֆին: Եթե վաղը Մխիթարյանն ու Օբամեյանգը կխաղան միասին, ապա ԲԿՄԱ-ի դեմ Վենգերը ստիպված է լինելու կրկին փոփոխություններ կատարելու:

Դեռևս հարցականի տակ է ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լակազետի մասնակցությունը: Առկա խնդիրների պայմաններում Վենգերը Եվրոպայի լիգայում կենտրոնական հարձավողի դիրքում օգտագործում է Դենի Ուելբեքին:

Ինչևէ, «Արսենալ»-«Սթոք Սիթի» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 16:30-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում