Tuesday, 28 07 2026
Հայաստան-Թուրքիա փակ սահմանն ավելի սուր է զգացվում Ռուսաստանի սահմանափակումների պատճառով
ԱՄՆ֊ում և ԵՄ֊ում սպասում են Հայաստանի ինքնիշխան որոշմանը` երկաթուղու և ատոմակայանի վերաբերյալ
Ռուսաստանի գնացքը գնացել է. նա կարող է տարածաշրջան վերադառնալ միայն պատերազմով
Ալիևը Թուրքիայի ուղղությամբ դիվանագիտական թիմի արմատական փոփոխություն է կատարել
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
00:10
ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև

Ահաբեկչության «մագնիսը» կամ նոր մարտահրավեր իշխանությանը

Ժիրայր Սեֆիլյանի` երեկ տարածած հայտարարությունը սկզբունքորեն չի տարբերվում նրա նախկին կոչերից, որոնցում, ըստ էության, փորձ է արվում ոչ միայն արդարացնել «Սասնա ծռերի» անցած տարվա գործողությունները, այլ նաև հստակ արձանագրվում է, որ վերանայման ենթակա չէ խմբավորման մարտավարությունը` հիմնված բռնության խրախուսման վրա: «Նկատի ունենալ, որ ցեղասպան ահաբեկիչների և ահաբեկչական գաղութատիրության դեմ արդարացված և անհրաժեշտ են պայքարի բոլոր, այդ թվում՝ բռնությանը բռնությամբ պատասխանելու, մեթոդները»,-ասված է Սեֆիլյանի` «Արմավիր» ՔԿՀ-ից տարածած կոչում: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ աքսիոմ է` ահաբեկչությունն ու բռնությունը ճանապարհ չեն, որի միջոցով երկրում հնարավոր են որակական փոփոխություններ: Աչքի է զարնում հատկապես Սեֆիլյանի և նրա կողմնակիցների քաղաքական ոչ ադեկվատությունը, որովհետև եթե հասարակությունը արձագանքելու լիներ զինված ապստամբության կոչերին, ապա թերևս ավելի պատեհ առիթ չկար, քան` ՊՊԾ գնդի անցած տարվա իրադարձությունները: Եթե կոնկրետ գործողությունների ժամանակ հասարակությունը չի արձագանքել հեղափոխական կոչերին, ապա այսօր նման հող Հայաստանում բացարձակապես գոյություն չունի: Ավելին, «Սասնա ծռերի» անցած տարվա գործողություններն ավելի են խորացրել հասարակության ապատիան, ինչը մեծապես նպաստեց իշխանության և հասարակության ապրիլի 2-ի կոնսեսուսին: Օբյեկտիվ լինենք` եթե նույնիսկ ոմանք արձագանքեն Սեֆիլյանի կոչին, ապա Հայաստանում միայն ավելանալու է քաղաքականապես մոտիվացված կալանավորների թիվը և խորանալու է հասարակության դեպրեսիվ վիճակը:

Սակայն Սեֆիլյանի նոր կոչի ամենաուշագրավ հանգամանքը ոչ թե դրա բովանդակությունն է, այլ այն, որ դա հաջորդում է ահաբեկչական նոր խմբի բացահայտմանը վերաբերող ԱԱԾ հայտարարությանը և այդ համատեքստում Սերժ Սարգսյան բավականին ուշագրավ ելույթին` ԱԱԾ օրվա առթիվ: Ժիրայր Սեֆիլյանն, ըստ էության, ձեռնոց է նետում Սերժ Սարգսյանին և ԱԱԾ-ին:

Ազատազրկված գործիչը կոչ է անում «ամեն կերպով զորակցել և քաջալերել Ռոբերտ Քուրքյանին և ահաբեկչական գաղութային համակարգի թիրախում հայտնված այլ առաջամարտիկներին»` անուղղակիորեն ստանձնելով ահաբեկչության վերջին փորձի կամ դրսևորման առնվազն քաղաքական պատասխանատվությունը։ Ընդ որում` Ժիրայր Սեֆիլյանը հեռուն գնացող, սակայն ոչ ադեկվատ ու վտանգավոր եզրահանգում է արել ԱԱԾ վերջին հայտարարության առթիվ` պնդելով, թե այն ուզեցել է ցույց տալ, որ «ԱՄՆ-ն ահաբեկչություն արտահանող պետություն է»: Բնավ ցանկություն չունենք արդարացնել իշխանություններին կամ ԱԱԾ-ին, սակայն այս դեպքում միանգամայն հակառակ պատկերն է, որովհետև ահաբեկչության ռիսկը համագործակցության հեռանկար է բացել Երևանի և Վաշինգտոնի համար, ինչն, ի դեպ, արձանագրված է թե ԱԱԾ-ի և թե Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարություններով: Ի դեպ, այն փաստը, որ ենթադրյալ հանցագործությունը գտնվում է նաև ԱՄՆ պատկան մարմինների ուշադրության կենտրոնում` հույսեր է ծնում, որ Հայաստանի իշխանություններն այս գործը չեն կարող ծառայեցնել իրենց շահերին կամ համակարգային համատեքստին:

Ցավալին այն է, որ ղարաբաղյան պատերազմի հերոսներից մեկը` Ժիրայր Սեֆիլյանը, հիմա դառնում է այն «մագնիսը», որը դեպի իրեն է ձգում ահաբեկչական հակումներ ունեցող տարբեր մարդկանց ու անհատների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում