Sunday, 09 06 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Վայնասուն հարևան երկրում. ադրբեջանցիները՝ «Արցախի» և հայկական ֆուտբոլի ծրագրերի մասին

«Միջազգային ասպարեզում «Ղարաբաղի» վերջին հաջողությունները լրջորեն ազդել են հայերի վրա: Մեր ընկճված հարևանները ոչ մի կերպ չէին կարողանում ընդունել փաստը, որ ադրբեջանական թիմը ելույթ է ունենում եվրագավաթների խաղարկությունում: Իսկ երբ «Ղարաբաղը» սկսեց ելույթ ունենալ Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլում, հայկական ֆուտբոլի ղեկավարներին վերջնականապես ցասման մեջ ընկան»,- գրում է ադրբեջանական 1news պարբերականը:

Վերջինիս թղթակցի համոզմամբ՝ իրավիճակը շտկելու համար Չեխիայում բնակվող գործարար Սևան Ասլանյանը հիմնել է «Արցախ» ֆուտբոլային ակումբը: Հոդվածագիրը նշում է, որ «Արցախը» սկսելով ելույթը Հայաստանի առաջին խմբի առաջնությունում հասցրել է տեղ զբաղեցնել մրցաշարային աղուսակի վերին հատվածում: Հիշատակվում է նաև, որ «Արցախը» պայմանագիր է կնքել ուկրաինացի երեք ֆուտբոլիստների՝ Իվան Կոմլևի, Իվան Ռուդնիցկիի և Եգոր Լուգովոյի հետ:

«Կարծում ենք՝ բոլորի համար է պարզ՝ ինչու է Հայաստանը նման քայլեր ձեռնարկում: «Ղարաբաղը» երեք անգամ անընդմեջ մասնակցել է Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլին՝ մրցելով այնպիսի թիմերի հետ, ինչպիսիք են «Մոնակոն», «Տոտենհեմը», «Ինտերը»: Այս ակումբները երկրպագուների հզոր բանակ ունեն աշխարհի յուրաքանչյուր անկյունում: Այս տարի «Ղարաբաղը» խաղալով Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլում ուժերն է չափում համաշխարհային ֆուտբոլի գրանդների՝ «Չելսիի», «Ատլետիկոյի» և «Ռոմայի» հետ: Ֆուտբոլի շնորհիվ ամբողջ աշխարհը տեղեկացավ Ղարաբաղի պատմությանը, ինչպես նաև պատերազմի ժամանակ հայերի կողմից իրականացված վայրագությունների մասին: Ու այսքանից հետ մեր հարևանները որոշել են բացել «Արցախ» ֆուտբոլային ակումբը: 12-րդ տուրից հետո այս թիմը տանելով 10 հաղթանակ, գլխավորում է մրցաշարային աղյուսակը և, ըստ ամենայնի, եկող տարի ելույթ կունենա բարձրագույն լիգայում: Ավելին, շատ հնարավոր է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նպաստի, որպեսզի «Արցախը» դառնա Հայաստանի չեմպիոն: Նշենք, որ հայկական թիմը հովանավորում է ֆրանսիական հանրահայտ «Ռենո» ընկերությունը, ինչը ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ «Արցախը» լուրջ նպատակներ ունի: Փաստորեն, առաջիկա տարիներին հայերն իրենց թիմն են առաջ տանելու եվրոպական ֆուտբոլում»,- գրում է ադրբեջանական կայքը:

Հարևան երկրում նման արձագանքը «Արցախ» ֆուտբոլային թիմի վերաբերյալ, խոսում է ադրբեջանցիների անհիմն ու անտեղի վայնասունի մասին: Ինչ խոսք, «Արցախ» ֆուտբոլային ակումբի ստեղծումը դրական իրադարձություն էր հայկական ֆուտբոլում: Այսօր մեր երկրում ֆուտբոլային թիմերի սակավության լուրջ խնդիր կա, և Սևան Ասլանյանի նախաձեռնությունը որոշակիորեն իրավիճակ է փոխել: Բայց պնդել, որ «Արցախը» ստեղծվել է «Ղարաբաղ» թիմի հաջողությունների հետևանքով, ոչ այլ ինչ է, քան դատարկաբանություն:

Այո, ամենայն հավանականությամբ, գալիք մրցաշրջանում «Արցախը» հանդես կգա Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում: «Քաջատեղյակ» լինելով հայկական ֆուտբոլի և մասնավորապես «Արցախի» ծրագրերին, ադրբեջանցիներն արդեն իսկ մտահոգված են, որ Հայաստանը կարող է լուրջ թիմ ունենալ եվրոպական ֆուտբոլում: «Ղարաբաղն» այսօր կայացած թիմ է, ինչը հետևողական աշխատանքի արդյունք է: Այո, ակումբային ֆուտբոլում այսօր Ադրբեջանին զգալի զիջում ենք, և տարիներ է հարկավոր, որպեսզի կարողանանք հետ բերել կորցրածը: Բայց նույնիսկ այս վիճակում ադրբեջանցիները մտահոգվում և վախենում են: Միայն «Արցախ» անունը մեր հարևաններին ստիպում է ենթադրել, որը վաղն իրենց «Ղարաբաղը» կարող է հայտնվել ստվերում: Ադրբեջանցիները վայնասուն էին բարձրացրել նաև այն ժամանակ, երբ հիմնվել է Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբը: Ամիսներ շարունակ Ռուսաստանում բնակվող ադրբեջանցիները խնդրանքով դիմում էին այսպես կոչված մեծահարուստներին, որպեսզի հիմնվի Մոսկվայի «Ղարաբաղ» ֆուտբոլային թիմ:

«Սիրտս մրմռում է «Արարատի» համար, լացս գալիս է: Ամոթ է, հայերը լուրջ նպատակներ են դրել իրենց առջև, ստեղծում են համազգային թիմ, իսկ մենք… հայերի չափ էլ չկանք, ամոթ է: Պետք է լուրջ քայլեր ձեռնարկենք, փրկենք «Ղարաբաղը», այն ևս համազգային թիմ դարձնենք: Ես դիմում եմ Ռուսաստանում բնակվող բոլոր ադրբեջանցիներին, խնդրում եմ օգնեք «Ղարաբաղին»,- հայտարարել էր Մոսկվայի «Ղարաբաղ» ֆուտզալի ակումբի խաղացող-մարզիչ Էլնուր Վելիևը: «Մոսկվայում բազմաթիվ ադրբեջանցի գործարարներ կան: Ինչու չէ, ես կընկնեմ նրանց ոտքերը, որպեսզի օգնեն «Ղարաբաղին»: Ես կդարձնեմ «Ղարաբաղը» համազգային թիմ, կտեսնեք: Այն ոչնչով չի զիջի Մոսկվայի «Արարատին» և նույնիսկ կարգով կգերազանցի նրան: Ժամանակի խնդիր է: Հայերը կարողացան մի քանի օրում աղմկոտ տրանսֆերներ իրականացնել, մեզ մոտ էլ կստացվի, վստահ եմ»,- նշել էր Մոսկվայի «Ղարաբաղի» գլխավոր մարզիչը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում