ԱԺ-ում 2018թ. բյուջեի նախագծի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց 5 պատճառ, թե ինչու պետք է դեմ քվեարկել կառավարության ներկայացրած բյուջեին:
«Գնաճը զսպելու միակ նախապայմանը նպաստները, թոշակները և նվազագույն աշխատավարձը բարձրացնելն է, ինչը այս բյուջեով չի արվում»,- հայտարարեց պատգամավորը:
Խոսելով գնաճի մասին՝ Զոհրաբյանն ասաց. «Եթե բոլտ ու գայկայի գինը իջել է, բայց առաջին անհրաժեշտության ապրանքների գինը թանկացել է, որևէ քաղաքացու, չեմ կարծում, թե կհուսադրի բոլտ ու գայկայի գնի նվազումը»:
Նաիրա Զհրաբյանը տեղեկացրեց նաև, որ «Ծառուկյան» դաշինքը պետք է հանդես գա առաջարկով, այն է՝ կառավարության կողմից վարկեր ներգրավելու համար ԱԺ քաղաքական ուժերը պետք է իրենց համաձայնությունը տան:
Մանրամասները՝ տեսանյութում:








































