Հայաստանը և Սերբիան պատրաստակամություն են հայտնել Սիրիա մասնագետներ ուղարկելու ռազմական գործողությունների վերջից հետո տարածքի ականազերծման համար:
Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինն ասել է, որ այդ հարցը մնում է «առավել ցավոտներից մեկը»:
Միաժամանակ նա հավելել է, որ Հայաստանի, Իրանի, Եգիպտոսի, Սերբիայի, Թուրքիայի և ԱՄԷ-ի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցության ընթացքում «որոշ երկրներ համաձայնվել են ֆինանսական աջակցություն ցուցաբերել այդ հարցում»:
Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբը նոյեմբերի 3-ին հաստատել է ԴԱԻՇ-ից Դեյր-էզ-Զոր քաղաքի ազատագրումը:








































