Monday, 27 07 2026
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
00:10
ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
Երևանի և Թեհրանի գազային բանակցությունների շուրջ միջազգային կոնսենսուս կա
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Սերժ Սարգսյանի մեխը. նա վտանգ է սպասում դրսից

Սերժ Սարգսյանը նախօրեին այցելել է ոստիկանություն և մասնակցել կոլեգիայի ընդլայնված նիստին: Սարգսյանի այցը ոստիկանություն ուշագրավ իրադարձություն է գործնականում միշտ, սակայն առավել հետաքրքիր է դառնում ներկայումս մի շարք հանգամանքների ֆոնին, որոնք, այսպես ասած, ամփոփում կամ ներառում են իշխանության վերադասավորման գործընթացը, որը կարող ենք պայմանականորեն կոչել «խնդիր 2018»:

Ոստիկանություն այցը նաև հետաքրքրության յուրօրինակ երանգ է ստանում մի քանի օր առաջ Քննչական կոմիտե կատարած այցի ֆոնին, որտեղ Սերժ Սարգսյանն, ըստ էության, դեղին քարտ ցույց տվեց այդ կառույցի ղեկավար Աղվան Հովսեփյանին: Դեղին է հնարավոր որակել նաև ոստիկանության պետ Վովա Գասպարյանին ցույց տված քարտը՝ իհարկե մի առանձնահատկությամբ: Աղվան Հովսեփյանի կառույցի աշխատանքը դե ֆակտո գնահատելով անբավարար՝ Սերժ Սարգսյանն արեց մի նուրբ նկատողություն: Նա հայտարարեց, որ Քննչական կոմիտեն իր անարդյունավետությունը փորձում է արդարացնել պատասխանատվությունը դատախազության և ոստիկանության վրա թողնելով:

Այդ մեղադրանքը իր տողատակում ունի ակնարկ, որ Քննչական կոմիտեն կամ պարզապես Աղվան Հովսեփյանը միջգերատեսչական «պատերազմի» մեջ է մյուս իրավապահների հետ՝ դրանից բխող հետևանքներով: Իսկ դրանից բխող առաջնային հետևանքներից մեկն անկասկած կարող է լինել սաբոտաժային իրավիճակը, ինչը կարող է հանգեցնել ներքին ապակայունացման կամ անվերահսկելի իրավիճակի: Ոստիկանությունում նույնպես աշխատանքը գնահատելով դե ֆակտո անբավարար՝ Սերժ Սարգսյանն, այդուհանդերձ, այդպիսի մեղադրանք Վովա Գասպարյանին չներկայացրեց, փաստացի մի կողմից բալանսավորելով դժգոհությունը Քննչական կոմիտեի և ոստիկանության միջև, մյուս կողմից, սակայն, ցույց տալով, որ Գասպարյանին սաբոտաժային վարքագծի հարցում չի կասկածում:

Այդ համատեքստում հետաքրքրական է, թե Սարգսյանն ինչ տոնայնությամբ և շեշտադրումներով այցեր կունենա իրավապահ համակարգի մյուս, այսպես ասած, սյուներ՝ դատախազություն, ԱԱԾ և Հատուկ քննչական ծառայություն: Որ այդ կառույցներ այցերը հերթի կամ փաթեթի մեջ են՝ «խնդիր 2018»-ին ընդառաջ, թերևս կասկած չկա: Մնում է համեմատել, թե ինչպիսին են լինելու շեշտադրումները: Մի բան, թերևս, կասկածից վեր է, որ Սարգսյանն, ըստ ամենայնի, կարմիր թելով կանցկացնի դժգոհությունը բոլորի աշխատանքից, ինչը, թերևս, նաև միանգամայն օբյեկտիվ է թե՛ նրա իշխանական խնդիրների, թե՛ նաև պետական և հանրային շահերի տեսանկյունից: Այստեղ, սակայն, առաջնայինը Սարգսյանի համար, իհարկե, իշխանական-քաղաքական խնդիրներն են, և նա, ըստ էության, ներկայումս մրցակցություն է հրահրում իրավապահ համակարգի կառույցների միջև:

Այն, որ Սերժ Սարգսյանի համար հենց իրավապահներն են լինելու, այսպես ասած, հետապրիլյան իրավիճակի հենարանը, գործնականում կասկած չկա, Սարգսյանը դե ֆակտո այլ հենարան չի ունեցել նախագահության ընթացքում և չի ունենալու անգամ վարչապետ լինելու դեպքում, և առավել ևս վարչապետ չմնալու պարագայում: Խնդիրն այն է, սակայն, թե այդ համակարգի կառույցներն ինչպիսի դասավորությամբ և առաջնահերթությամբ են լինելու այդ հենարանը: Իսկ ավելի շուտ, խնդիրը գուցե ոչ թե կառույցներն են, այլ այդ կառույցների ղեկավարները: Եվ այդ համատեքստում ամենևին չի բացառվում, որ ներկայումս տրվող, այսպես ասած, մրցակցային իրավիճակի նպատակն է 2018-ի նախագահական վերջին ակորդով իրավապահ համակարգի վերադասավորումը, ինչը կարող է ենթադրել նաև համակարգի ղեկավարների, այսպես ասած, որոշակի փոխատեղում, կամ տեղափոխում և այլն:

Նաև այդ իմաստով է հատկանշական, որ ի տարբերություն Քննչական կոմիտեում արված շեշտադրումների՝ ոստիկանությունում Սարգսյանի ելույթը ուներ, այսպես ասած, առաջադրանքային բնույթ, և Սարգսյանը կարծես թե բավական կոնկրետ առաջադրանք էր իջեցնում Վովա Գասպարյանի համար՝ զենք-զինամթերքի հավաքագրում, հասարակական կարգի պահպանություն: Ընդ որում՝ Սերժ Սարգսյանը այդ առաջադրանքը տալիս է բավականին կոշտ բնորոշմամբ՝ ասելով, որ այդ կապակցությամբ իրեն «հեքիաթներ չպատմեն», քանի որ թե՛ ինքը, թե՛ միջազգային կառույցները շատ լավ գիտեն իրավիճակը: Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանն այստեղ դնում է նաև բավականին ուշագրավ մեկ այլ տողատակ, որը հնարավոր է արձանագրել նույնիսկ որպես բավականին անսպասելի և բավականին թափանցիկ ակնարկ այն մասին, որ Սարգսյանը 2018-ին ընդառաջ սպասում է անգամ արտաքին որևէ սադրանքի հնարավորություն: Համենայնդեպս, արտահայտությունը, թե իրեն «հեքիաթ թող չպատմեն» իրավիճակի վերահսկելիության և ապահովության մասին, քանի որ դրսում ամեն ինչ շատ լավ գիտեն Հայաստանի վիճակի վերաբերյալ, պարունակում է այդ թափանցիկ ակնարկը, որ դրսից հնարավոր է սպասել ապահովությանը սպառնացող որևէ սադրանք:

Թե հատկապես որ «դրսից» է Սարգսյանը սպասում այդ բանը կամ որևէ մի «դրսի» հատկապես որ շրջանակից, կամ արդյո՞ք արտաքին այդ սպասումը տվյալ դեպքում կարող է պայմանավորված լինել ներիշխանական որևէ թևի, այսպես ասած, նախաձեռնությամբ, ենթադրությունները կարող են լինել տարբեր, բայց Սարգսյանի ակնարկը իր համար այդ հնարավոր վտանգի մասին, կարծես թե բավականին միարժեք է: Եվ դա, թերևս, ոստիկանություն նրա կատարած այցի, այսպես ասած, մեխն էր:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում